«Արմսվիսբանկը» դարձավ ԱՀԸ պարտատոմսերի տասներորդ թողարկման շուկա ստեղծողը

26.05.2014 13:38
«Արմսվիսբանկը» դարձավ ԱՀԸ պարտատոմսերի տասներորդ թողարկման շուկա ստեղծողը

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. 2014թ. մայիսի 19-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ին, որը բորսայի անդամ է 2007թ.-ի սեպտեմբերի 14-ից, շնորհել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի տասներորդ թողարկման (NMCCB2A) շուկա ստեղծողի կարգավիճակ:

Մայիսի 15-ին Ազգային Հիփոթեքային Ընկերության 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի  10% եկամտաբերությամբ պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում, ընդգրկելով հիմնական Abond ցուցակում, ինչպես նաև թույլատրվեցին հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:

Որպես Շուկա ստեղծող` Արմսվիսբանկը կապահովի պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ` նպաստելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությանը:

«Արմսվիսբանկը շուկա ստեղծողի գործառույթներ է իրականացնում նաև «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի (AHEK) համար, որնոք ցուցակված են Բոսայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում»,- ասված է հաղորդագրությունում:

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 2004 թվականի նոյեմբերի 22-ին 100-տոկոսանոց շվեյցարական կապիտալով, իսկ 2005 թվականի փետրվարի 25-ին ստացել է ՀՀ ԿԲ №84 լիցենզիա բանկային գործունեության իրականացման նպատակով։

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմնադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը:

NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ վեց մայրցամաքներում գտնվող երկրներում և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 60 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում: 2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը: Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «NASDAQ OMX Արմենիա» ԲԲԸ-ի: «NASDAQ OMX Արմենիա» ԲԲԸ-ն 2009 թ.-ի հունիսի 5-ին դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը: --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև