ՎՏԲ–Հայաստան Բանկը տոն է կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների համար

04.06.2014 17:48
ՎՏԲ–Հայաստան Բանկը տոն է կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկը Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանի «Մուրացան» հիվանդանոցում տոն կազմակերպեցին քաղցկեղով հիվանդ երեխաների համար։

Երեխաների համար կազմակերպվել է վառ տոնական ծրագիր, որի ընթացքում մուլտֆիլմների հերոսուհիները, ծաղրածուները և աճպարարներն ուրախացրել են երեխաներին, հրավիրել նրանց մասնակցելու զանազան խաղերի և մրցույթների։ Միջոցառման վերջում բոլոր երեխաները նվերներ են ստացել, իսկ երկինք են բաց թողնվել փուչիկներ, որոնք իրենց հետ բարձրացրել են հիվանդ երեխաների ցանկություններով արկղը։

ՎՏԲ–Հայաստան Բանկը փոխանցեց նաև կենցաղային տեխնիկա և խոհանոցային պարագաներ բուժման ընթացքում երեխաների` հիվանդանոցում գտնվելու ընթացքը թեթևացնելու համար։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ մեծ ուշադրություն է դարձնում աջակցության և խնամքի կարիք ունեցող երեխաներին, իսկ մեր աշխատակիցները ակտիվ մասնակցություն են ունենում նրանց համար կազմակերպած միջոցառումներին: Բարեգործությունն ու երեխաների մասին հոգ տանելը ՎՏԲ խմբի ավանդույթներից է: Ուրախ ենք, որ կարող ենք օգնել «Մուրացան» հիվանդանոցում բուժվող երեխաներին և նվիրել նրանց կյանքի վառ պահեր»,– նշվում է ՎՏԲ Հայաստան Բանկ ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևի ուղերձում։

«Մուրացան» հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկայում բուժում են անցնում ինչպես երեխաները, այնպես էլ մեծերը։ Երեխաները հիվանդանոցում անցկացնում են 9 ամիս, բայց ընդհանուր առմամբ, բուժման կուրսը տևում է երեք տարի։ Բացի դեղորայքային բուժումից, երեխաներն անցնում են նաև հոգեթերապիայի կուրս։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Մուրացան» կլինիկայի քիմիաթերապիայի բաժնի պետ Սամվել Դանիելյանը, յուրաքանչյուր տարի ախտորոշվում է երեխաների շրջանում ուռուցքային հիվանդությունների 90-100 դեպք։

«Բարեբախտաբար, ժամանակակից բժշկական մեթոդիկաների շնորհիվ նրանց 70 տոկոսն ամբողջությամբ բուժվում են և ապրում լիարժեք կյանքով»,– ասաց Դանիելյանը։

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում։

Բանկի հաշվետվության համաձայն` ՎՏԲ Հայաստան Բանկի ակտիվները 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել են 307.6 մլրդ դրամ (2013 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ 2,6%–ի աճ), պարտավորությունները` 262.5 մլրդ դրամ (0,12%–ի աճ), վարկային ներդրումները` 229,9 մլրդ դրամ (5,9%)։ Միաժամանակ բանկի զուտ շահույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 537 մլն դրամ, իսկ ընդհանուր կապիտալը կազմել է 45.1 մլրդ դրամ (20,3%)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև