ՀՀ համախառն արտաքին պարտքը մարտին նվազել է 1,4%-ով և 8,5 մլրդ դոլար կազմել

30.06.2014 16:23
ՀՀ համախառն արտաքին պարտքը մարտին նվազել է 1,4%-ով և 8,5 մլրդ դոլար կազմել

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ համախառն արտաքին պարտքը մարտի վերջի դրությամբ կազմել է 8 571,48 մլն դոլար` տարեսկզբի համեմատ նվազելով 1.4 տոկոսով կամ 123,15 մլն դոլարով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, երկրի համախառն արտաքին պարտքի 39,69 տոկոսը գոյացել է պետական կառավարման համակարգում, 17,58 տոկոսը` մասնավոր հատվածում, 7.35 տոկոսը` ԿԲ–ում, 26,91 տոկոսը դեպոզիտար կազմակերպություններում, իսկ 8,48 տոկոսը տնտեսության տարբեր հատվածների կազմակերպությունների կողմից վարկերի տեսքով օտարերկրյա ուղիղ ներդրումներ ստանալու հաշվին։

Միաժամանակ տնտեսության տարբեր հատվածների կազմակերպությունների կողմից ստացված օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 12,2 տոկոս ($850,05 մլն)՝ համախառն արտաքին պարտքից, իսկ մասնավոր հատվածից՝ 16,68 տոկոս ($1161,48 մլն):

Ինչպես վկայում են վիճակագրության տվյալները, ՀՀ համախառն արտաքին ակտիվները նշված ժամանակահատվածում կազմել են 3 909,75 մլն դոլար՝ նվազելով 264,79 մլն դոլարով: Արդյունքում՝ առաջին եռամսյակում ՀՀ մաքուր արտաքին պարտքն ավելացել է 141,64 մլն դոլարով և կազմել 4 661,73 մլն դոլար։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև