Վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերը 19 մլն դոլարով 30 հազար բիթկոին է գնել

03.07.2014 11:21
Վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերը 19 մլն դոլարով 30 հազար բիթկոին է գնել

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերը 19 մլն դոլարով շուրջ 30 հազար բիթկոին է գնել, որոնք աճուրդի էր դրել ԱՄՆ կառավարությունը։ Այս մասին հայտնել է KTLA հեռուստաընկերությունը։

Ընդհատակյա Silk Road ընկերությունից առգրավված 29 656 բիթկոինների անվանական արժեքն այժմ 19 մլն դոլար է կազմում։

Աճուրդն անցկացվել է հուլիսի 30-ին և 12 ժամ տևել, աճուրդին մասնակցող 45 մասնակիցներից հենց Դրեյփերն է կարողացել առավելագույն առաջարկը կատարել։

Դրեյթերը նշել է, որ բիթկոինները կօգտագործի ողջ աշխարհում այս արժույթը տարածելու համար հարթակ ստեղծելու նպատակով։

«Ձեռք բերված բիթկոինների օգնությամբ մենք ծրագրում ենք նոր ծառայություններ ստեղծել, որոնք լիկվիդայնություն կապահովեն և կավելացնեն վստահությունը աճող շուկաների նկատմամբ, որոնք դժվարություններ են կրում հիմնական արժույթների թուլության պատճառով»,– նշել է ներդրողը։

1985 թվականին նա հիմնել է Draper Fisher Jurvetson ընկերությունը, որը զբաղվում է Skype–ում և Tesla Motors–ում ներդրումներ կատարելով։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև