Հայաստանում 2014 թ.–ի հունիսին առևտրային բանկերի վարկերի ծավալն աճել է 4,8%` հասնելով 1,88 տրիլիոն դրամի

25.07.2014 13:47
Հայաստանում 2014 թ.–ի հունիսին առևտրային բանկերի վարկերի ծավալն աճել է 4,8%` հասնելով 1,88 տրիլիոն դրամի

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2014 թ.–ի հունիսի վերջին առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է մոտ 1 884,2 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 4,8 տոկոսով, ասվում է ԿԲ կայքում։

ԿԲ–ի տվյալների համաձայն` Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 831 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 5 տոկոսով։

Միաժամանակ, դրամով տրամադրած վարկերը կազմել են 689.7 մլրդ դրամ (աճը` 3,4%), իսկ արտարժույթով տրամադրած վարկերը` 1 141,3 մլրդ դրամ  (աճը` 6%):

Ձեռնարկություններին հունիսին տրամադրված վարկերի ծավալը կազմել է 1 015.6 մլրդ դրամ (աճը` 2,5%), տնային տնտեսություններին` 731 մլրդ դրամ (աճը` 9,3%), ոչ առևտրային կազմակերպություններին` 42,5 մլրդ դրամ (անկումը` 4,6%), ֆինանսական այլ կազմակերպություններին` 41,9 մլրդ դրամ (աճը` 6,5%)։

ԿԲ տվյալներով` ոչ ռեզիդենտներին հաշվետու ժամանակահատվածում տրված վարկերը կազմել են 53.1 մլրդ դրամ (անկում` 2,6%)։

2014 թվականի հունիսի 30–ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ։ ($1 – 406,56 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև