Archives by Month:

Calendar:

  • Calendar

    October 2014
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for October, 2014

    Երևանում բացվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Տիգրան Մեծ» նոր մասնաճյուղը

    Wednesday, October 22nd, 2014

    Երևանում բացվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Տիգրան Մեծ» նոր մասնաճյուղը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

    ԵԿԲ-ն իտալական հիփոթեքային պարտատոմսեր է ձեռք բերել

    Wednesday, October 22nd, 2014

    Եվրոպայի կենտրոնական բանկը ակտիվների գնման ծրագրի շրջանակում երկուշաբթի սկսել է իտալական էմիտենտների կարճաժամկետ պարտատոմսերի գնման գործընթացը, որոնք ապահովված են հիփոթեքով, Bloomberg գործակալությանը տեղեկացրել են ԵԿԲ-ի գործառնությունների մասին իրազեկ երկու աղբյուրներ, հաղորդում է Vestifinance.ru-ն:

    Հայաստանի առևտրային բանկերի պարտավորությունները III եռամսյակում նվազել են 0,5%-ով` կազմելով 2 456,8 մլրդ դրամ

    Wednesday, October 22nd, 2014

    Հայաստանի առևտրային բանկերի պարտավորությունները 2014թ.-ի երրորդ եռամսյակում կազմել են 2 456,8 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ նվազելով 0,5 տոկոսով:

    Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումները III եռամսյակում ավելացել են 6,6%՝ հասնելով 1 901,9 մլրդ դրամի

    Wednesday, October 22nd, 2014

    Հայաստանի առևտրային բանկերի համախառն վարկային ներդրումները 2014 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել են 1 901,9 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 6,6 տոկոսով:

    Հայկական դրամի փոխարժեքի տատանումը բնական է և չպետք է մտահոգի սպառողներին. փորձագետ

    Tuesday, October 21st, 2014

    Հայկական դրամի փոխարժեքի տատանումը բնական է և չպետք է մտահոգի սպառողներին, երեքշաբթի լրագրողներին ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը:

    «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է հայկական բանկերի` 2014 թվականի երրորդ եռամսյակի մամուլի վարկանիշը

    Tuesday, October 21st, 2014

    «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է հայկական բանկերի` 2014 թվականի երրորդ եռամսյակի մամուլի վարկանիշը, որի արդյունքում առաջատարների հնգյակում են հայտնվել հետևյալ բանկերը՝ 1. Ամերիաբանկ, 2. Անելիք բանկ, 3. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, 4. Արդշինինվեստբանկ, 5. ՎՏԲ-Հայաստան Բանկ:

    ՎՏԲ-Հայաստան Բանկն ու VISA ընկերությունն ամփոփել են «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիայի արդյունքները

    Tuesday, October 21st, 2014

    ՎՏԲ-Հայաստան Բանկն ու VISA ընկերությունն ամփոփել են «Ամառը ՎՏԲ-ի հետ» մարկետինգային արշավի արդյունքներն ու խաղարկություն են կազմակերպել ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների շրջանում:

    ՎԶԵԲ–ը մտադիր է հաստատել Հայաստանի հետ համագործակցության օրակարգը. Բանկի նախագահի առաջին տեղակալ

    Tuesday, October 21st, 2014

    Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը մտադիր է հաստատել Հայաստանի հետ համագործակցության օրակարգը, ասել է ՎԶԵԲ–ի նախագահի առաջին տեղակալ Ֆիլիպ Բենեթը Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ հանդիպման ընթացքում։

    Moody’s-ը նվազեցրել է ռուսական խոշորագույն բանկերի վարկանիշները

    Tuesday, October 21st, 2014

    Moody’s միջազգային վարկային գործակալությունը նվազեցրել է Ռուսաստանի ֆինանսական յոթ խոշորագույն ինստիտուտների վարկանիշները, ցուցակում ընդգրկվել են «Սբերբանկը», «ՎՏԲ Բանկը», «Գազպրոմբանկը», «Ռոսսելխոզբանկը», Հիփոթեքային վարկավորման գործակալությունը, «Վնեշէկոնոմբանկը», ինչպես նաև «Ալֆա–Բանկը», հաղորդում է Փրայմը։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հոկտեմբերի 20-ին աճել է 0,12%–ով և 1 դոլարի դիմաց կազմել է 410 դրամ

    Monday, October 20th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հոկտեմբերի 20-ին իրականացված գործարքների արդյունքում դոլարի միջին կշռված փոխարժեքը, նախորդ ցուցանիշի համեմատ, աճել է 0.12 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 410 դրամ: