Archives by Month:

Calendar:

  • Calendar

    October 2014
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for October, 2014

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով կատարված գործարքների ծավալը շուրջ 9,6 մլն դոլար է կազմել

    Monday, October 27th, 2014

    «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այս տարվա հոկտեմբերի 20-24-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 9,6 մլն դոլար՝ հոկտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 12,13 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 97,7 մլն դոլար

    Monday, October 27th, 2014

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 97,7 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 408,61 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

    «Անելիք Բանկը» սեմինար է կազմակերպել «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի մասնակիցների համար

    Friday, October 24th, 2014

    «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ուրբաթ հյուրընկալել է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի ավելի քան 5 տասնյակ մասնակիցների, որոնց համար կազմակերպվել է «Ժամանակակից բանկային ծառայությունները և բանկային կարիերայի հեռանկարները» թեմայով տեղեկատվական սեմինար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում 9 ամիսներին SWIFT համակարգով իրականացված փոխանցումների ծավալն ավելացել է 63%-ով

    Friday, October 24th, 2014

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում 2014 թվականի 9 ամիսների ընթացքում, 2013 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ, SWIFT համակարգով իրականացված արժութային փոխանցումների ծավալն ավելացել է 63%-ով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

    Saxo Bank. ՌԴ–ի և Եվրոպայի կապը կարող է լավագույն տնտեսական ամուսնությունը լինել

    Friday, October 24th, 2014

    Պատժամիջոցների սահմանումը հանգեցրել է Եվրոպայի և Ռուսաստանի «ամուսնության» խաթարմանը, թեև այդպիսի հարաբերությունները շահեկան են բոլորի համար, և դրանք պետք է զարգացնել, կարծում է Saxo Bank–ի գլխավոր տնտեսագետ Սթին Յակոբսենը, հաղորդում է Vestifinance.ru–ն։

    «Շքեղության հարկը Լոնդոնը կվերածի Դետրոյտի». ԶԼՄ

    Friday, October 24th, 2014

    Լոնդոնի փոխքաղաքապետ Բորիսա Ջոնսոնան անշարժ գույքի սեփականատերերին նախազգուշացրել է, թե շքեղության հարկի վճարման մակարդակի ավելացումն ինչ հետևանքներ կունենա, հաղորդում է Փրայմը` վկայակոչելով The Telegraph–ին։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,73 կետով և 1 դոլարի դիմաց 408,67 դրամ կազմել

    Thursday, October 23rd, 2014

    Հոկտեմբերի 23-ին Հայաստանի արժույթի շուկայում դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հոկտեմբերի 22-ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,73 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 408,67 դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

    NASDAQ OMX Արմենիայում հոկտեմբերի 23-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

    Thursday, October 23rd, 2014

    NASDAQ OMX Արմենիայում հոկտեմբերի 23-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել։ Այդ մասին վկայում են NASDAQ OMX Արմենիայի` «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալները։

    Ռուսաստանում հինգշաբթի առավոտյան դոլարի փոխարժեքը հասել է հերթական առավելագույն ցուցանիշին՝ 41,5 ռուբլի

    Thursday, October 23rd, 2014

    Մոսկվայի բորսայում իրականացրած առուվաճառքի արդյունքում դոլարի փոխարժեքն ավելացել է 13 կոպեկով և կազմել է 41,55 ռուբլի (Մոսկվայի ժամանակով ժամը 10:50-ին)՝ սահմանելով նոր առավելագույն ցուցանիշ: Ռուբլին էժանանում է դոլարի նկատմամբ նավթային գնանշումների նվազման ֆոնին:

    Credit Suisse-ի շահույթը գրեթե կրկնապատկվել է

    Thursday, October 23rd, 2014

    Շվեյցարիայի` մեծությամբ երկրորդ Credit Suisse Group AG բանկի զուտ շահույթը 2014 թ.-ի երրորդ եռամսյակում գրեթե կրկնակի ավելացել է՝ առևտրային հաճախորդների ծավալների էական աճի հաշվին, ինչի արդյունքում ավելացել են նաև բանկի միջնորդային եկամուտները, հաղորդում է Vestifinance.ru-ն: