Հայաստանի միջազգային համախառն պահուստները III եռամսյակում կրճատվել են 6,7%-ով՝ հասնելով 1 663,3 մլն դոլարի

21.11.2014 12:17
Հայաստանի միջազգային համախառն պահուստները III եռամսյակում կրճատվել են 6,7%-ով՝ հասնելով 1 663,3 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները III եռամսյակում կազմել են 1 663,3  մլն դոլար՝ եռամսյակի ընթացքում կրճատվելով 6,7 տոկոսով: Դա են վկայում ՀՀ ԿԲ տվյալները:

Միաժամանակ ԱՄՀ–ում փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել են 333,2 հազար դոլար` եռամսյակի սկզբում գրանցված 505,8 հազար դոլարի դիմաց։

Հաղորդագրության համաձայն` արտաքին ակտիվները նվազել են 7,5%–ով` հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմելով 1 080,5 հազար դոլար։

Հայաստանի համախառն արտաքին ակտիվները 2014 թվականի երրորդ եռամսյակի վերջում կազմել են 1,663,344,006.81 դոլար։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև