Չինաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունների շահույթը նվազել է

27.11.2014 13:31
Չինաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունների շահույթը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Չինաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունների զուտ շահույթը տարեկան կտրվածքով հոկտեմբերին նվազել է 2,1 տոկոսով` սեպտեմբերի գրանցված 0,4 տոկոսանոց աճից հետո, վկայում են Չինաստանի պետական վիճակագրական վարչության տվյալները։

Հունվար–հոկտեմբերին ցուցանիշի աճը կազմել է 6,7 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այսպիսով` ընկերությունների շահույթների ավելացումը սկսում է դանդաղել, հունվար–սեպտեմբերին աճը կազմել է 7,9 տոկոս, հունվար–օգոստոսին` 10 տոկոս, հաղորդում է vestifinance.ru–ն։

Պետությանը պատկանող կամ նրա կողմից վերահսկվող ընկերությունների շահույթները հունվար–հոկտեմբերին նվազել են 1,2 տոկոսով։ Սա ձեռնարկությունների միակ կատեգորիան է, որն այս տարի ցուցանիշի նվազում է արձանագրել։

Միաժամանակ շահույթի առավել զգալի բարձրացում են արձանագրել օտարերկրյա կապիտալով գործող ընկերությունները` 12,6 տոկոս։

Չինաստանի վիճակագրական վարչության զեկույցն ընդգրկում է 41 ոլորտի ընկերություններ, որոնց տարեկան հասույթը 20 մլն յուանից ոչ պակաս է։

Չինաստանի վերամշակող արդյունաբերության ոլորտում ակտիվությունը նոյեմբերին անկում է ապրել` աշխատաշուկայում գրանցված դրական դինամիկայի և արտահանման աճի ֆոնին։

Չինաստանի վերամշակող արդյունաբերության գնումների մենեջերների ցուցիչի (PMI) նախնական նշանակությունը, որը հաշվարկվել է HSBC–ի և Markit Economics–ի կողմից, նախորդ ամիս նվազել է` հոկտեմբերին գրանված 50,4 կետից և սեպտեմբերին գրանցված 50,2 կետից հասել է 50 կետի (6–ամսյա նվազագույն ցուցանիշ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև