Հայաստանում HSBCnet-ի միջոցով իրականացված վճարների ընդհանուր ծավալը 2015թ.–ի I եռամսյակում կազմել է 7,6 մլն դոլար

19.06.2015 21:27
Հայաստանում HSBCnet-ի միջոցով իրականացված վճարների ընդհանուր ծավալը 2015թ.–ի I եռամսյակում կազմել է 7,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կորպորատիվ հաճախորդները HSBCnet-ի միջոցով 2015թ. առաջին եռամսյակի ընթացքում իրականացրել են ավելի քան 1400 մոբայլ վճարումներ, որոնց ընդհանուր արժողությունը կազմել է $7.6 մլն, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«2014թ.–ի վերջին HSBCnet Մոբայլ Բանկ ծրագրի մեկնարկից ի վեր Հայաստանի կորպորատիվ հաճախորդները HSBCnet-ի միջոցով իրականացրել են ավելի քան $12 մլն-ի վճարումներ, ինչը վկայում է մոբայլ բանկինգի նկատմամբ կորպորատիվ հաճախորդների հետաքրքրության ակնհայտ և շարունակական աճի մասին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանում ֆինանսական ոլորտի մասնագետների Մոբայլ Բանկ ծրագրին գրանցվելու ցուցանիշները 4 անգամ գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշը: Մասնավորապես, Հայաստանում HSBCnet օնլայն բանկինգի հաճախորդների 49%-ն օգտվում է HSBCnet Մոբայլ Բանկ ծրագրից, մինչդեռ համաշխարհային մակարդակով այդ ցուցանիշը կազմում է 12%:

«iOS և Android օպերացիոն համակարգերով սարքավորումների վրա գործող HSBCnet Մոբայլ Բանկ հավելվածը ամենալայն տարածումն է գտել հենց Հայաստանում», – նշում են բանկից։

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցված է 1995 թվականի սեպտեմբերի 25-ից: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի 70 տոկոսը, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև