Ռուսաստանի վեց ամենահարուստ հայ գործարարները ներառվել են Forbes–ի 2015 թ.–ի վարկանիշում

16.04.2015 14:58
Ռուսաստանի վեց ամենահարուստ հայ գործարարները ներառվել են Forbes–ի 2015 թ.–ի վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի վեց հայ գործարարները ներառվել են Forbes –ի` Ռուսաստանի ամենահարուստ ձեռներեցների ամենամյա` 12 –րդ վարկանիշում։

2015 թ.–ին Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշի համաձայն` Ռուսաստանի ամենահարուստ հայը Սամվել Կարապետյանն է («Տաշիր» խումբ), ով 4 մլրդ դոլարով պահպանել է 26–րդ տեղը (նախորդ վարկանիշի համեմատ` -0,3 մլրդ դոլար)։

54–րդ տեղում Դանիիլ Խաչատուրովն է (Ռոսգոսստրախ, ՌԳՍ բանկ), ով ունի 1,6 մլրդ դոլար (նրա դիրքը նվազել է 14 կետով, իսկ ունեցվածքը նվազել է 1 մլրդ դոլարով)։

Ֆինանսիստ, բարերար Ռուբեն Վարդանյանը 32 կետով բարելավել է դիրքերը և 0,95 մլրդ դոլարով զբաղեցնում է 92–րդ տեղը (+0,1 մլրդ դոլար)։

Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները (ՌԵՍՈ–գարանտիա) 0,9-ական մլրդ դոլար ունեցվածքով (-0,2 մլրդ դոլար), համապատասխանաբար, 105–րդ և 106–րդ տեղում են (նախորդ տարի եղբայրները յոթ հորիզոնականով բարձր էին),

0,75 մլրդ դոլարով 120–րդ տեղում է Ալբերտ Ավդոլյանը (ներդրումների ոլորտ)։ Նախորդ տարվա համեմատ` նա բարելավել է իր դիրքերը 13 կետով, իսկ ունեցվածքը չի փոխվել։

Forbes –ի` Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների ամենամյա վարկանիշը գլխավորել է «Նորնիկելի» գլխավոր տնօրեն Վլադիմիր Պոտանինը, ով նախորդ տարվա վարկանիշում զբաղեցնում էր 8–րդ տեղը։ Ամսագիրը 54–ամյա գործարարի ունեցվածքը գնահատել է 15,4 մլրդ դոլար, մեկ տարվա ընթացքում այն ավելացել է 2,8 մլրդ դոլարով։

Վարկանիշի երկրորդ տեղում «Ալֆա–Գրուպ» դիտորդական խորհրդի նախագահ Միխայիլ Ֆրիդմանն է։ Forbes–ը Ֆրիդմանի ունեցվածքը գնահատել է 14,6 մլրդ դոլար, ընդ որում մեկ տարվա ընթացքում այն նվազել է 3 մլրդ դոլարով։ Ամենահարուստ ռուսաստանցիների ցանկի երրորդ տեղում USM Holdings–ի հիմնական բաժնետեր Ալիշեր Ուսմանովն է։ Նա գլխավորել է Forbes–ի ամենահարուստ ռուսաստանցիների ցանկը 2011–2014 թթ.–ին։ Այժմ Forbes–ը միլիարդատիրոջ ունեցվածքը գնահատել է 14,4 մլրդ դոլար, մեկ տարվա ընթացքում նրա կորուստները կազմել են 4,2 մլրդ դոլար։

Դոլարային միլիարդատերերի թիվը, ըստ Forbes–ի, մեկ տարվա ընթացքում նվազել է` 111–ից հասնելով 88–ի։ 200 ամենահարուստ ռուսաստանցիների ընդհանուր ունեցվածքը 2015 թ.–ին կրճատվել է 73 մլրդ դոլարով` մինչև 408 մլրդ դոլար։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև