Արդշինբանկի զուտ շահույթը 2015 թ. I եռամսյակում 782,7 մլն. դրամ է կազմել

27.04.2015 15:53
Արդշինբանկի զուտ շահույթը 2015 թ. I եռամսյակում 782,7 մլն. դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արդշինբանկի զուտ շահույթը 2015 թ. առաջին  եռամսյակի արդյունքում 782,7 մլն. դրամ է կազմել, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Առաջին եռամսյակի արդյունքներով բանկն իր հիմնական ցուցանիշներով բարելավեց դիրքերն առաջատար եռյակում՝ զբաղեցրեց 2-րդ տեղը ընդհանուր ակտիվների, վարկային պորտֆելի, պարտավորությունների, հաճախորդներից ներգրաված միջոցների մեծություններով և 1-ին տեղը՝ վարկային պորտֆելի աճի ցուցանիշով»,- նշված է հաղորդագրությունում։

Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 370,2 մլրդ. դրամ` ավելանալով 1%-ով, իսկ բանկի կապիտալն աճել է 2,3%-ով` մինչև 48,3 մլն. դրամ։

Բանկի վարկային պորտֆելը առաջին եռամսյակի արդյունքում կազմել է 239,1 մլրդ. դրամ (աճ` 8,7%), ընդ որում ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են  78,6 մլրդ. դրամ (աճ 22,6%)։ Առաջին եռամսյակի արդյունքներով 0.1%-ով նվազել է չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը (NPL) վարկային ակտիվներում՝ կազմելով 2.9%:

Արտաքին ներգրավման գծով 2015 թվականի առաջին եռամսյակի ընթացքում միջազգային ֆինանսական կառույցներից Բանկը ներգրավեց լրացուցիչ $16 մլն:

«Արդշինբանկ» ՓԲԸ–ն (ավելի վաղ` «Արդշինինվեստբանկ», վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ 2014 թվականի նոյեմբերի 31–ին) գրանցվել է 2003 թվականի փետրվարին։ «Արդշինբանկ» ՓԲԸ–ն իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայում Բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև