Archives by Month:

Calendar:

  • Calendar

    July 2015
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for July, 2015

    Հայաստանի ԿԲ–ի կողմից 30 մլն դոլար արտարժույթ գնելը կմեղմացնի սեզոնային ճնշումները փոխարժեքի վրա. ՀԲ

    Wednesday, July 22nd, 2015

    Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից 30 մլն դոլար գնելը թույլ կտա համալրել երկրի միջազգային պաշարները և մեղմացնել փոխարժեքի վրա ճնշումները, որոնք ձևավորվել են սեզոնային ռևալվացիայի արդյունքում։ Այս մասին նշված է Համաշխարհային բանկի ամենամսյա տեղեկատվական ամփոփագրում։

    Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի 2015 թ.–ի առաջին կիսամյակի վարկանիշը

    Wednesday, July 22nd, 2015

    «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի առևտրային բանկերի վարկանիշը, որոնք 2015 թ.–ի առաջին կիսամյակի արդյունքում ամենաշահութաբերն են եղել։

    ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0,24 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 480,57 դրամ

    Tuesday, July 21st, 2015

    Հուլիսի 21–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հուլիսի 20–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,24 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 480,57 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հուլիսի 21–ին նվազել է 0,27%–ով և 480,2 դրամ կազմել

    Tuesday, July 21st, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 21–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,27 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 480,2 դրամ։

    Հայաստանը կարող է մասնակցել իրանական տրանզակցիաների միջազգային սպասարկմանը. Ջրբաշյան

    Tuesday, July 21st, 2015

    Հայաստանն Իրանի դեմ պատժամիջոցները չեղյալ հայտարարելուց հետո կարող է մասնակցել իրանական տրանզակցիաների սպասարկմանը, կարծում է Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ջրբաշյանը։

    Հայաստանում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գնաճը 5,1% է կազմել

    Monday, July 20th, 2015

    Հայաստանում սպառողական գները 2015թ.–ի հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 5 տոկոսով։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է ներկայացրել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը 7,5 մլն դոլար է կազմել

    Monday, July 20th, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 13–18 ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է 7,5 մլն դոլար` հուլիսի 6–10–ի ընթացքում գրանցված 3,25 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 79,7 մլն դոլար

    Monday, July 20th, 2015

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 13–18–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 79,7 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 477.81 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ՎՏԲ-Հայաստան Բանկն ամառային հանգստի շրջանում առաջարկում է օգտվել անհատական պահատեղերից

    Friday, July 17th, 2015

    ՎՏԲ-Հայաստան Բանկն արձակուրդների և երկարաժամկետ գործուղումների շրջանում առաջարկում է օգտվել անհատական պահատեղերի տրամադրման ծառայությունից` դրամական միջոցներ, ոսկյա զարդեր, արժեքավոր թղթեր, փաստաթղթեր և այլ արժեքավոր իրեր պահպանության հանձնելու նպատակով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

    Հայաստանի ԿԲ աուդիտորներին պետք է նշանակի կառավարությունը կամ ԱԺ–ն. փորձագետ

    Friday, July 17th, 2015

    Հայաստանի Կենտրոնական բանկի աուդիտը պետք է իրականացնի մի կառույց, որին կնշանակի կառավարությունը կամ խորհրդարանը, կարծում է Հայաստանի պետական տնտեսական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։