Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գնանշումները կվաճառվեն նվազումով

11.03.2013 14:18
Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գնանշումները կվաճառվեն նվազումով

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Նախորդ հինգ առևտրային օրերի ընթացքում ոսկու գները կրկին չկարողացան կայուն դինամիկա ցուցադրել։ Միաժամանակ շատ ժամանակ դրանք վաճառվեցին միջակայքում` ներդրողների չափավոր ակտիվության, ինչպես նաև ԱՄՆ բյուջեի սեկվեստավորման առումով մտավախությունների ֆոնին։ Բացի այդ, ամերիկյան արժույթի ուժեղ դիրքերը և մետաղների շուկաների վրա էական ազդեցություն ցուցաբերելու ունակ տվյալների բացակայությունը նույնպես լավատեսություն չավելացրեցին։

Միաժամանակ ԱՄՆ–ի ֆոնդային հարթակներում ռալին նախկինի նման նվազեցրեց այդ ակտիվի գրավչությունը։ Սակայն օվկիանոսի մյուս կողմից զբաղվածության շուկայից ստացված հուսադրող նորությունները շաբաթվա վերջին ոսկու վաճառքների հիմնական դրայվերը դարձան` խթանման միջոցների տևողության վերաբերյալ տագնապ առաջացնելով։ Այսպես, ԱՄՆ–ի ոչ գյուղատնտեսական հատվածում նոր աշխատատեղերի քանակը փետրվարին աճեց 236,0 հազարով` կանխատեսվող 165,0 հազարի դիմաց, իսկ գործազրկության մակարդակը կազմեց 7,7 տոկոս` նախորդ ամսվա 7,9 տոկոսի դիմաց։

Արդյունքում` նախորդ շաբաթ անհավասար առուվաճառքների ընթացքում ոսկու արժեքը նվազեց 0,09 տոկոսով` կազմելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1577,77 ԱՄՆ դոլար։

Առաջիկա շաբաթվա ընթացքում դեղին մետաղի գնանշումները հավանաբար կվաճառվեն նվազումով` հաշվի առնելով աշխարհի մակրոտնտեսական ֆոնի փոքր–ինչ բարելավումը և ռիսկի նկատմամբ ներդրողների հակվածության ամրապնդումը։ Բացի այդ, մետաղների շուկայում մասնագիտացված հիմնադրամների միջոցների տևական արտահոսքը և ամերիկյան կարգավորիչի կողմից խթանող միջոցների տևողության և սաստկության վերաբերյալ պահպանվող անորոշությունը նույնպես թույլ չեն տալիս ներդրողներին թուլանալ։ Չնայած մենք նաև չենք բացառում համախմբման հնարավորությունը։ Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում դիմադրության մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1604,0 ԱՄՆ դոլար նշանակումը։

Միաժամանակ ոսկու գները շարունակում են ճնշման տակ մնալ մինչև այն ժամանակ, քանի դեռ մետաղների շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցները կրճատում են իրենց երկար դիրքերի չափերը։ Վերջին շաբաթական հաշվետվությունում նման տվյալներ է ներկայացրել CFTC հումքային ֆյուչերսների առևտրի կոմիտեն։ Միաժամանակ տեխնիկական վերլուծության դիրքորոշումից ոսկու գնանշումները  մեկ ամսվա ընթացքում կամ առաջիկա մի քանի ամիսներին հավանաբար կվաճառվեն մեկ տրոյական ունցիայի դիմաց 1524,0 – 1630,0 ԱՄՆ դոլար միջակայքում։

Ընթացիկ շաբաթում թանկարժեք մետաղի դինամիկայի վրա կարող է ազդել ԱՄՆ–ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունը։ Ամերիկյան նորություններից պետք է ուշադրություն դարձնել համախառն առևտրի տվյալների, սպառողական գների ցուցիչի և փետրվարին արդյունաբերական արտադրության ծավալի հրապարակման, մարտին Միչիգանի համալսարանի վստահության ինդիկատորի նախնական թվերի, ինչպես նաև նախորդ շաբաթ գործազրկության նպաստների ստացման առաջնային հայտերի քանակի վրա։ Եվրոպական նորություններից պետք է առանձնացնել փետրվարին սպառողական գնաճի թվերը, ինչպես նաև օվկիանոսի մյուս կողմից ստացված չափավոր դրական վիճակագրությունը, ինչպես նաև եվրագոտուց ստացված թույլ տվյալները ճնշում կգործադրեն դեղին մետաղի գնանշումների վրա։  Առաջիկա շաբաթվա ընթացքում որպես ոսկու աջակից կարող է հանդիսանալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1546,0 ԱՄՆ դոլար նշանակումը։

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքն աճեց 0,16 տոկոսով` մեկ ֆունտ պղնձի դիմաց կազմելով 3,5110 ԱՄՆ դոլար։ Ամեն դեպքում, հաշվետու  ժամանակահատվածում գրանցված անհավասար առուվաճառքների արդյունքում, հստակ միտում նույնպես չնշանակվեց։ Կարմիր մետաղի գնանշումների աճը տեղի ունեցավ առավելապես շաբաթվա առաջին կեսին։ Այդ ակտիվի գները բարձրացան մինչև շաբաթվա առավելագույնը` մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,5415 ԱՄՆ դոլարի` աջակցություն ստանալով ցածր գնային մակարդակներում զգույշ գնումների, ինչպես նաև Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբոյի արտահայտությունների կողմից, ով հաստատեց այս տարվա տնտեսության աճի նպատակային մակարդակը, որը կազմեց 7,5 տոկոս։

Սակայն շաբաթվա երկրորդ կեսին որոշ բացասական ազդեցություն առաջացրեց ամերիկյան արժույթի դինամիկան, որը վերջին շրջանում օգտվում է պահանջարկից` որպես ապաստան արժույթ։ Միաժամանակ Լոնդոնի մետաղների բորսայում տվյալ ակտիվի բորսային պաշարի ռեկորդային նոր աճն ընթացիկ շաբաթում նույնպես խոչընդոտեց կարմի մետաղի գնանշումների աճին։

Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի գնանշումները հավանաբար կգտնվեն ճնշման տակ` ներդրողների սահմանափակ ակտիվության պայմաններում և Չինաստանի սպասվածից առավել թույլ տվյալների ֆոնին։ Իրոք, շաբաթ օրը` մարտի 9–ին, հրապարակված արդյունաբերական արտադրության, համախառն վաճառքների և սպառողական գնաճի տվյալները մատնանշեցին  տվյալ ակտիվի աշխարհի խոշորագույն  սպառողի կողմից պահանջարկի հեռանկարների վատացումը։

Կարմիր մետաղի դինամիկայի վրա կարող են նաև ազդել օվկիանոսի մյուս կողմից ստացված նորությունները։ Մասնավորապես` փետրվարին ԱՄՆ արդյունաբերության վերաբերյալ վիճակագրությունը։ Ակնկալվում է, որ տվյալ վիճակագրությունը հավանաբար կվկայի իրավիճակի որոշակի լավացման մասին, որի կապակցությամբ պղնձի գնանշումները կարող են փոքր–ինչ բարձրանալ։ Սակայն, եթե չնայած կանխատեսումներին տվյալ վիճակագրությունը ավելի վատ գտնվի, պղնձի նվազումը կարող է ամրապնդվել։ Ընթացիկ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքի տատանման  ենթադրելի միջակայքը  կազմում է մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,42 – 3,58 ԱՄՆ դոլար։

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև