Ֆրանսիական Proparco ֆինանսական կազմակերպությունը Հայաստանում ներկայացուցչություն կբացի

02.05.2013 16:49
Ֆրանսիական Proparco ֆինանսական կազմակերպությունը Հայաստանում ներկայացուցչություն կբացի

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի կայացած նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը հաստատել է երկրում Proparco ֆինանսական զարգացման ֆրանսիական գործակալության (Investment and Promotion Company for Economic Cooperation) ներկայացուցչության բացման մասին Ֆրանսիայի կառավարության հետ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ առաջարկը։
Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը, Proparco–ի հիմնական նպատակն է վարկերի, սեփական միջոցների, երաշխիքների տեսքով հատուկ ֆինանսական գործիքների հատկացման միջոցով զարգացող երկրների մասնավոր հատվածին աջակցելը։

Ավելի վաղ Տնտեսական համագործակցության առաջխաղացման և ներդրումների ֆրանսիական ընկերությունը (Proparco) և հայկական Ամերիաբանկը 15 մլն դոլարի վարկային համաձայնագիր էին ստորագրել` գյուղատնտեսության և գյուղատնտեսական վերամշակման ոլորտում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման մասին։

Ըստ ԱՎԾ տվյալների` 2012թ.–ին Հայաստանի տնտեսության իրական հատված կատարված համախառն օտարերկրյա ներդրումների առաջատար է դարձել Ֆրանսիան։ Անցյալ տարի իրական հատված այդ երկրի կողմից կատարված օտարերկրյա ներդրումները կազմել են 230,4 մլն դոլար` 2011թ.–ի համեմատ ավելանալով 2,3 անգամ։ Ընդ որում, Հայաստանի ֆրանսիական ներդրումների ողջ ծավալը բաժին է հասել ուղիղ օտարերկրյա ներդրումներին։

Ֆրանսիայի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2012թ.–ին, 2011թ.–ի համեմատ, նվազել է 21,8 տոկոսով` տարեվերջին կազմելով 72 մլն դոլար։ Ընդ որում Ֆրանսիայում Հայաստանի արտահանումը 2012թ.–ին կազմել է 4,4 մլն դոլար` նվազելով 53,8 տոկոսով։

Proparco զարգացման ֆինանսական կազմակերպությունը ստեղծվել է 1977 թվականին Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) կառուցվածքում` զարգացող երկրների մասնավոր հատվածի ֆինանսավորման համար։ Ընկերության առաքելությունը մասնավոր ներդրումների աճի խրախուսումն է զարգացող երկրներում` հազարամյակի զարգացման և կայուն զարգացման ապահովման համար։ Proparco–ն ֆինանսավորում է տնտեսապես արդյունավետ, մրցունակ, սոցիալապես նշանակալի և շահավետ նախագծեր չորս մայրցամաքներում։ Կազմակերպության պորտֆելը 2011 թվականի վերջի դրությամբ կազմել է 2.6 մլրդ եվրո։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև