Կառավարությունը պետք է խստորեն վերահսկի օֆշորային ձեռնարկությունների գործունեությունը Հայաստանում

02.05.2013 15:09
Կառավարությունը պետք է խստորեն վերահսկի օֆշորային ձեռնարկությունների գործունեությունը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը խստորեն պետք է վերահսկի Հայաստանում ներդրումներ իրականացնող և ապրանքների արտահանմամբ ու իրացմամբ զբաղվող օֆշորային ձեռնարկությունների գործունեությունը, կառավարության նիստի ընթացքում հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Այստեղ մենք ունենք լրջագույն ռիսկեր, որոնք կարող են հանգեցնել նրան, որ խուսափեն ֆինանսական պարտավորություններից և Հայաստանի առջև ունեցած պարտավորություններից»,– ասաց Սարգսյանը։

Հայաստանի կառավարությունը նիստի ընթացքում քննարկեց խորհրդարանի պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների կողմից Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության ոլորտում գործառնությունների կարգավորման մասին» օրինագիծը և աննպատակահարմար համարեց դրա ընդունումը, քանի որ «օրինագիծն իրավաբանորեն վիճելի է»։

Սարգսյանը միաժամանակ նշեց, որ Բագրատյանի դիրքորոշումը համահունչ է այն քաղաքականությանը, որը պետք է իրականացնի Հայաստանի կառավարությունը։

Այդ առիթով կառավարության ղեկավարը հանձնարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանին մանրամասն ուսումնասիրել Բագրատյանի առաջարկը և համագործակցել նրա հետ։

Բագրատյանի ներկայացրած օրինագիծը, մասնավորապես, առաջարկում է բացառել օֆշորային գոտիներում գրանցված լեռնահանքային արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների կապիտալի մասնակցությունը, ինչպես նաև արգելք սահմանել օֆշորային ընկերություններին լեռնահանքային արտադրանքի վաճառքի նկատմամբ։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև