Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվներն առաջին եռամսյակում աճել են 34.3%–ով և կազմել 185.4 մլրդ դրամ

24.05.2013 14:29
Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվներն առաջին եռամսյակում աճել են 34.3%–ով և կազմել 185.4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները 2013 թվականի առաջին եռամսյակում, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 34.3 տոկոսով կամ 47.4 մլրդ դրամով` մարտի 31–ի դրությամբ կազմելով մոտ 185.4 մլրդ դրամ։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր ակտիվների մեծությամբ առաջատարն «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ–ն է` ավելի քան 25.7 մլրդ դրամի ցուցանիշով։ ԱՀԸ–ի ընդհանուր ակտիվները 2013 թվականի առաջին եռամսյակի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 36.57 տոկոսով կամ 6.9 մլրդ դրամով։ Համախառն ակտիվներում այդ վարկային կազմակերպության բաժնեմասը կազմում է 13.85 տոկոս։

Ակտիվների ծավալով առաջատարների հնգյակում են նաև «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ–ն` շուրջ 21.7 մլրդ դրամով, աճը` 32.03 տոկոսով կամ 5.3 մլրդ դրամով (համախառն ակտիվներում բաժնեմասը` 11,73%), «Նորվիկ» ՈՒՎԿ–ն` 21,49 մլրդ դրամ, աճը` 8,56% կամ 1,7 մլրդ դրամ (բաժնեմասը համախառն ակտիվներում`11,59%), «Բնակարան երիտասարդներին» ՈՒՎԿ–ն` 16,7 մլրդ դրամով, աճը` 1,4 անգամ կամ  9,8 մլրդ դրամով (8,99%) և «Արեգակ» ՈԻՎԿ–ն` շուրջ  13,6 մլրդ դրամով, աճը`  11,14%–ով կամ 1.4 մլրդ դրամով (7,37%)։

«ԱՌԿԱ»–ի տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով, ակտիվների աճի առավել բարձր տեմպեր են գրանցվել «Ջի էնդ Էյ» ՈՒՎԿ–ում` 75.67 տոկոսով (437,4 մլն դրամով` մինչև  1 մլրդ դրամ) և «Կիլիկիա» ՈՒՎԿ–ում` 63.61 տոկոսով (836,8 մլն դրամով` մինչև 2,1 մլրդ դրամ)։

2013 թվականի մարտի 31–ի դրությամբ Հայաստանում գործել է 33 վարկային կազմակերպություն ($1–ը` 414,82 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև