Archives by Month:

Calendar:

  • Calendar

    July 2011
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Archive for July, 2011

    Citibank-ն Ամերիաբանկին 4 մլն դոլարի վարկ է տրամադրել առևտրի ֆինանսավորման նպատակով

    Wednesday, July 20th, 2011

    Աշխարհի խոշորագույն ֆինանսավարկային հաստատություններից մեկը՝ Citibank-ը, Ամերիաբանկին 4 մլն դոլարի վարկ է տրամադրել առևտրի ֆինանսավորման նպատակով:

    Հայաստանում տնտեսական ակտիվության աճը հունիսին կազմել է 2,3%

    Wednesday, July 20th, 2011

    Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, այս տարվա հունիսին, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 2,3 տոկոսով:

    Մետաղի շուկա. ոսկին և պղինձը հաջորդ շաբաթ կարող են շարունակել իրենց աճը

    Wednesday, July 20th, 2011

    Ոսկու գնանշման վստահ աճը շարունակվեց նախորդ ողջ շաբաթվա ընթացքում, ինչի արդյունքում ոսկին կարողացավ թարմացնել իր պատմական առավելագույն ցուցանիշը՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց 1594,10 ԱՄՆ դոլար: Այս ամենն ուներ մի քանի պատճառ՝ առաջին հերթին եվրագոտու պարտքային խնդիրների կապակցությամբ պահպանվող մտավախությունն ու Եվրոպայի առավել խոշոր տնտեսությունների վրա ֆինանսական խնդիրների տարածման ռիսկերը: Իտալիայի և Իսպանիայի կապակցությամբ շուկայի մասնակիցների նոր մտավախությունները հանգեցրին ոսկու կտրուկ գնման՝ որպես ապաստան-ակտիվի:

    ՎԶԵԲ-ը Հայաստանին 6,5 մլն եվրոյի վարկ կտրամադրի մարզերում ջրամատակարարման բարելավման նպատակով

    Tuesday, July 19th, 2011

    Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) տրամադրում է 6.5 մլն եվրո սուվերեն վարկ Հայաստանի Հանրապետությանը` Հայաստանի 17 համայնքներում ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման ծառայությունները բարելավելու նպատակով, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունից:

    ՀՀ տնտեսական իրավիճակը II կիսամյակում ավելի բարենպաստ կլինի 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ. պատգամավոր

    Tuesday, July 19th, 2011

    Հայաստանի տնտեսական իրավիճակը II կիսամյակում ավելի բարենպաստ կլինի 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ, երեքշաբթի լրագրողներին ասաց Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը:

    ԶԵԱԲ-ը 2011թ.-ին ԱՊՀ երկրներում 4,5 տոկոս մակարդակով ՀՆԱ-ի աճ է կանխատեսում

    Monday, July 18th, 2011

    2011թ.-ին ԱՊՀ երկրներում ՀՆԱ-ի աճը կարող է կազմել 4,5 տոկոս, իսկ 2012թ.-ին՝ 4,53 տոկոս, ասվում է Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) մակրոդիտարկման մեջ։

    Հայտնի են դարձել HSBC Խմբի կողմից հովանավորվող European Business Awards մրցանակաբաշխության երկրորդ փուլի արդյունքները

    Monday, July 18th, 2011

    Հայտնի են դարձել HSBC Խմբի կողմից հովանավորվող European Business Awards մրցանակաբաշխության երկրորդ փուլի արդյունքները, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին HSBC Բանկի մամուլի ծառայությունից։

    Փորձագետը զարմացած է Հայաստանի տնտեսության վերաբերյալ Forbes-ի չափազանց բացասական գնահատականից

    Monday, July 18th, 2011

    Հայաստանի տնտեսության չափազանց բացասական գնահատականը զարմանք է առաջացնում, կարծում է հայ փորձագետ, ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի մակրոտնտեսագետ Մարգարիտա Մամիկոնյանը:

    Ամերիաբանկն ու Wolrd Vision Հայաստանը համատեղ իրականացնում են «Օգնիր երեխային հանգստանալ ճամբարում 2011» ծրագիրը

    Friday, July 15th, 2011

    Ամերիաբանկն ու Wolrd Vision Հայաստանը համատեղ իրականացնում են «Օգնիր երեխային հանգստանալ ճամբարում 2011» ծրագիրը:

    ՎՏԲ-Հայաստան Բանկն ավարտել է հեռահար ուսուցման համակարգի ներդրման աշխատանքները

    Friday, July 15th, 2011

    ՎՏԲ-Հայաստան Բանկն ավարտել է հեռահար ուսուցման համակարգի ներդրման աշխատանքները: