Հայաստանի ֆինանսական շուկայի տոկոսադրույքները նոյեմբերին շարունակում են կայունանալ. ԿԲ

21.12.2012 19:51
Հայաստանի ֆինանսական շուկայի տոկոսադրույքները նոյեմբերին շարունակում են կայունանալ. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերին ֆինանսական շուկայում պահպանվել են տոկոսադրույքների կայունացման միտումները, ուրբաթ տեղեկացրել է ԿԲ մամուլի ծառայությունը` ներկայացնելով դեկտեմբերի 11–ին կայացած ԿԲ խորհրդի նիստի արդյունքները։

«Այսպես, միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը կազմել է 9.0% (նախորդ ամսվա նկատմամբ ընդամենը 0.15 տոկոսային կետով աճ), մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 9.96% (աճը՝ 0.15 տոկոսային կետ), բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 7.91% (աճը՝ 0.15 տոկոսային կետ)»,– նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ արտարժույթի շուկայում նոյեմբերին՝ նախորդ ամսվա միջինի համեմատությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամն արժեզրկվել է 0.12%-ով` կազմելով 407.1 դրամ, եվրոյի նկատմամբ արժևորվել է 0.98%-ով՝ կազմելով 522.3 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժևորվել է 0.69%-ով` կազմելով 12.98 դրամ:

Այսպես, նոյեմբերին ձևավորվել է դրամավարկային հետևյալ միջավայրը. փողի և դրամային զանգվածների 12-ամսյա աճերը կազմել են, համապատասխանաբար, 21.2% և 16.3%, որոնց կառուցվածքում դրամային ավանդների աճը կազմել է տ/տ 25.2%, իսկ արտարժութային ավանդներինը` 27.7% (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը՝ 20.5%):

«Նոյեմբերին վարկավորման աճի տեմպերը կազմել են տ/տ 26.1%՝ կառուցվածքում պահպանելով արտարժութային վարկերի գերակշռությունը»,– ասվում է հաղորդագրության մեջ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև