Հայաստանում փողի բազան փետրվարին աճել է 3,6%–ով և կազմել է 679,5 մլրդ դրամ

26.03.2013 19:20
Հայաստանում փողի բազան փետրվարին աճել է 3,6%–ով և կազմել է 679,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում փողի բազան 2013 թվականի փետրվարին նախորդ ամսվա համեմատ աճել է 23,6 մլն դրամով կամ 3,6%–ով և կազմել է 679,5 մլրդ դրամ։ Ինչպես նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում, ԿԲ–ից դուրս կանխիկ գումարը փետրվարի վերջին կազմել է ավելի քան 397,7 մլրդ դրամ` հունվարի վերջի 400,7 մլրդ դրամի դիմաց։

Դրամային պարտադիր պահուստների մեծությունը կազմել է ավելի քան 183,4 մլրդ դրամ` հունվարի վերջին գրանցված ավելի քան 175,8 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով պարտադիր պահուստների մեծությունը ` ավելի քան 93,1 մլրդ դրամ` հունվարի վերջի 73,5 մլրդ դրամի դիմաց։

Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) փետրվարի վերջին կազմել են շուրջ 418  մլրդ դրամ՝ հունվարի համեմատ ավելանալով 3,7%–ով։

Հաշվետու ժամանակահատվածում զուտ ներքին ակտիվների մեծությունը կազմել է ավելի քան 261,5 մլրդ դրամ` հունվարի վերջի ավելի քան 252,8 մլրդ դրամի դիմաց։ ($1 –ը 418,02 դրամ է)։  -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև