ԲՌԻԿՍ–ի գործարար խորհուրդ է ստեղծվել կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում

27.03.2013 14:42
ԲՌԻԿՍ–ի գործարար խորհուրդ է ստեղծվել կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի ստեղծվել է ԲՌԻԿՍ–ի գործարար  խորհուրդ, ԲՌԻԿՍ–ի առաջնորդների և գործնական շրջանակների ներկայացուցիչների հետ աշխատանքային նախաճաշի ընթացքում հայտնել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել էր, որ խորհրդի գլխավոր խնդիրը կդառնա բազմակողմ ներդրումային նախագծերի իրականացումը։

ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Սերգեյ Կատիրինը ստանձնեց ԲՌԻԿՍ–ի գործարար խորհրդի ռուսական մասը և ներկայացրեց մյուս մասնակիցներին։ Խորհրդի կազմում ռուսական կողմից նաև ընդգրկվեցին ԱՏԲ–ի ղեկավար Վլադիմիր Դմիտրիևը, ՈՒՆՌՀ ղեկվար Կիրիլ Դմիտրիևը, Ռուստեխնոլոգիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, ՌԵ ղեկավար Վլադիմիր Յակունինը։

Ըստ ՌԴ նախագահի օգնականի` նրանք անմիջականորեն կմասնակցեն գործնական խորհրդի աշխատանքին, սակայն այնտեղ կներգրավվեն նաև բիզնեսի ներկայացուցիչները` խոշորագույն ռուսական ընկերություների ղեկավարները։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է հարավաֆրիկյան Դուրբանում անցկացվող ԲՌԻԿՍ–ի գագաթնաժողովին։ Չորեքշաբթի ԲՌԻԿՍ–ի առաջնորդները երկու նստաշրջան կանցկացնեն նեղ կազմով և մեկը` լայն ձևաչափով։ ԲՌԻԿՍ–ի գագաթնաժողովի նիստը, որում ընդգրկված են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ–ը, 2013թ.–ին թվով հինգերորդն է դարձել։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև