Հայաստանում դոլարի աճի տնտեսական նախադրյալներ չկան. ԿԲ նախկին ղեկավար

28.03.2013 17:10
Հայաստանում դոլարի աճի տնտեսական նախադրյալներ չկան. ԿԲ նախկին ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բացակայում են դոլարի աճի տնտեսական նախադրյալները, հինգշաբթի լրագրողներին ասաց հանրապետության Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

«Տրանսֆերտները 2013 թվականի հունվարի դրությամբ ավելացել են 11 տոկոսով, արտահանման աճը հունվար–փետրվարին կազմել է 30 տոկոս, իսկ ներկրմանը` մոտ 10 տոկոս, այսինքն Հայաստանում դոլարի աճի տնտեսական նախադրյալներ չկան»,– ասաց Ասատրյանը։

Միաժամանակ, հայկական դրամի միջին շուկայական փոխարժեքը մարտին հատեց 410-415 դրամ միջակայքի վերին շեմը և հասավ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 420 դրամի նոր ցուցանիշին։

Ասատրյանը չբացառեց, որ յուրաքանչյուր տարվա հունվարից ապրիլ դոլարի փոխարժեքի աճը թելադրված է բնական պատճառներով և պայմանավորված է այդ ամիսներին արժութային շուկայում ճնշման ավելացմամբ։

Ըստ նրա` 2013 թվականի առաջին եռամսյակի տվյալներով, Հայաստանի ազգային արժույթն արժեզրկվել է 13 դրամով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10 դրամի դիմաց, իսկ 2011 թվականին արժեզրկումը կազմել է 5-6 դրամ։

Ասատրյանն ասաց նաև, որ նախորդ տարվանից գրանցվել է դրամական միջոցների մեծ արտահոսք` մոտ 500 մլն դոլարի, և այդ իրավիճակը կարող է շարունակվել նաև հետագայում։

ԿԲ նախկին նախագահը չբացառեց ապագայում դրամի արժեզրկում, սակայն նշեց, ոչ պետք չէ ողբերգականացնել այդ երևույթը։ «Վստահ եմ, որ մենք այն երկիրը չենք, որտեղ գների աճի մակարդակը կլինի միջին եվրոպականից ցածր»,– ընդգծեց ԿԲ նախկին ղեկավարը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև