Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2013 թ.–ի մարտին 13 միլիարդ դրամ է կազմել

08.05.2013 15:09
Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2013 թ.–ի մարտին 13 միլիարդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ժամկետանց վարկային ներդրումները 2013թ.–ի մարտին, հունվարի համեմատ, ավելացել են 21,5 տոկոսով՝ ամսվա վերջին  կազմելով 13  մլրդ դրամ կամ համախառն վարկերի 0,8 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ ժամկետանց վարկերի 98 տոկոսը կամ շուրջ 12,7 մլրդ դրամը բաժին է հասնում կարճաժամկետ վարկերին։
Միաժամանակ երկարացված վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 58,3  մլրդ դրամ՝ ավելանալով 11,7 տոկոսով, դրանցից 51,2 մլրդ դրամը` կարճաժամկետ։

Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալն ընթացիկ տարվա մարտին կազմել է  1 562,4 միլիարդ դրամ՝ հունվարի համեմատ ավելանալով 1,5 տոկոսով։  Միաժամանակ վարկային ներդրումների շուրջ 1 մլրդ դրամը բաժին է հասնում արտարժութային վարկերին։

2013թ.–ի մարտի դրությամբ, հայկական առևտրային բանկերի համախառն վարկերը կազմել են 633,8 մլրդ դրամ ($1 – 415,17 դրամ է) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև