S&P 500 ամերիկյան ցուցիչն առաջին անգամ պատմության մեջ բարձրացել է 1700 կետից

02.08.2013 15:20
S&P 500 ամերիկյան ցուցիչն առաջին անգամ պատմության մեջ բարձրացել է 1700 կետից

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  S&P 500 «լայն շուկայի» ցուցիչն առաջին անգամ պատմության մեջ հաղթահարել է 1700 կետի նիշը։ Երևանի ժամանակով 18։10–ին S&P 500–ը բարձրացել է 18.74 կետով (+1,11%)` մինչև 1704,42։

Ցուցիչի աճին նպաստել է մակրոտնտեսական վիճակագրությունը, որի համաձայն ԱՄՆ–ում գործազրկության նպաստների վճարման նախնական պահանջների թիվը նվազել է մինչև ամենացածր մակարդակը, հաղորդում է РБК–ն։

Նպաստի վճարման հարցով դիմումների թիվը նվազել է մինչև 326 հազար 2013 թվականի հուլիսի 26–ին ավարտված շաբաթվա ընթացքում։ Վերլուծաբանները կանխատեսում էին այդ ցուցանիշի ամրագրում 345 հազար մակարդակում։

Բացի այդ, ավելի վաղ այսօր հրապարակվել են Անգլիայի բանկի և Եվրոպայի կենտրոնական բանկի նիստերի արդյունքները, որոնք բազային հաշվառման տոկոսադրույքները թողել են ռեկորդային ցածր մակարդակում` 0.5 տոկոս։

Միաժամանակ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը նախօրեին պահպանել է հաշվառման տոկոսադրույքը տարեկան 0–0.25 տոկոս միջակայքում։ Հաշվառման տոկոսադրույքի պահպանում են կանխատեսել վերլուծաբանների մեծամասնությունը։ Չափազանց մեղմ դրամավարկային քաղաքականությանը կողմ են քվեարկել FOMC–ի տասն անդամներից ութը։

ԱՄՆ–ում մինչ այդ հրապարակվել էր տնտեսական աճի բարենպաստ վիճակագրությունը։ Երկրի ՀՆԱ–ն 2013 թվականի երկրորդ եռամսյակում, նախնական տվյալներով, աճել է 1.7 տոկոսով` տարվա տեմպերի հաշվարկով։ Վերլուծաբանները կանխատեսում էին, որ ցուցանիշը կբարձրանա մեկ տոկոսով։

Նշվում էր, որ ամերիկյան տնտեսության աճի արագացումը երկրորդ եռամսյակում կապված է, նախևառաջ, մասնավոր կապիտալ ներդրումների ավելի արագ աճի հետ։ Մասնավոր համախառն ներքին ներդրումներն ավելացել են 9 տոկոսով` նախորդ եռամսյակի 4.7 տոկոսի համեմատ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև