ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

05.08.2013 15:00
ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52048145 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 647 մլն 200 հազ դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 580 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 67 մլն 200 հազ դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն  դրամ:

Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 458 720 272 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.9000 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.9000 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 6 գործակալ և գանձապետական պահառուն:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև