Հայաստան. արժույթի շուկայի մեկ շաբաթվա` հուլիսի 13–ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածի տեսությունը

05.08.2013 16:10
Հայաստան. արժույթի շուկայի մեկ շաբաթվա` հուլիսի 13–ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածի տեսությունը

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճեց 0,15 տոկոսով` հասնելով 411,12 դրամի։

Առուվաճառքի ծավալը շաբաթվա ընթացքում կազմեց 7,74 մլն ԱՄՆ դոլար, ինչը 65,26 տոկոսով քիչ է նախորդ շաբաթվա ցուցանիշից։ Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացավ 0,14 տոկոսով և օգոստոսի 3-ին կազմեց 412,43 դրամ։

Ամերիկյան արժույթի նման վարքագիծը նախևառաջ պայմանավորված է  FOREX  միջազգային արժութային շուկայում ԱՄՆ դոլարի ավելի վստահ դիրքով, որի հետևանքով նվազել է հայկական դրամի գրավչությունը։

Հաջորդ շաբաթ ընթացքում ԱՄՆ դոլարն ամենայն հավանականությամբ կբարձրանա, քանի որ շուկայի որոշ մասնակիցներ առաջվա պես կընդլայնեն իրենց դիրքերը ամերիկյան արժույթի փոխարժեքը 410.0 դրամի մակարդակից բարձրանալու կապակցությամբ։ Արժույթի միջազգային շուկայում իր հիմնական մրցակիցների նկատմամբ ԱՄՆ դոլարի ենթադրվող դրական դինամիկան, ինչպես նաև արտասահմանյան արժույթի նկատմամբ բնակչության և գործարար միջավայրի պահպանվող պահանջարկը նույնպես կօգնեն դրան։

Ամերիկյան արժույթի աճը կխթանի բնակչության և բիզնեսի կողմից դոլարի գնման նվազող ծավալը։ ԿԲ մամուլի ծառայության ներկայացրած տեսության համաձայն` արժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերի կողմից արտասահմանյան արժույթի զուտ վաճառ կազմել է 13.198 մլն դոլար, ինչը 16.76 տոկոսով քիչ է նախորդ շաբաթվա ցուցանիշից։

Ըստ մեր գնահատականների` Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը առաջիկա շաբաթվա ընթացքում հավանաբար կգտնվի 410,0 – 415,0 դրամի սահմաններում։

Նախորդ շաբաթ Հայաստանում եվրոյի արժեքը որոշվեց FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը կազմեց 1,3279, ինչպես նաև ամերիկյան արժույթի նկատմամբ հայկական դրամի դինամիկայով։

Միասնական եվրոպական արժույթը բարձրացավ, երբ ԴՊՀ Բաց շուկաների կոմիտեն հաստատեց իր մտադրությունը, որ խթանող քայլերի կրճատման տեմպերը կախված կլինեն տնտեսության և ֆինանսական հատվածի վիճակից։ Այնուամենայնիվ, շուկայի վիճակն ընդհանուր առմամբ զուսպ էր, և արժութային զույգն ընդհուպ մինչև առևտրային հնգօրյակի փակումը սակարկում էր վերոնշյալ միջակայքում։ ԱՄՆ ՀՆԱ մակարդակի նախնական գնահատականն այս տարվա երկրորդ եռամսյակում գերազանցել է ներդրողների ակնկալիքները, իսկ ահա աշխատաշուկայի լուրերը ոչ միանշանակ էին` գործազրկության գործակիցը նվազել է մինչև 7.4 տոկոս, բայց նոր աշխատատեղերի թվի տվյալներն ԱՄՆ ոչ գյուղատնտեսական հատվածում հիասթափեցրել են շուկայի մասնակիցներին։

Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ նվազեց 0,10 տոկոսով` կազմելով 548,24 դրամ։

Կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ նվազեց 0,94 տոկոսով` կազմելով 12,64 դրամ, ինչը պայմանավորված էր FOREX միջազգային արժույթի շուկայում ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի նվազումով։

Միքայել Վերդյան,  FOREX CLUB վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև