ՀՀ ԿԲ–ն 4 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

08.08.2013 17:00
ՀՀ ԿԲ–ն 4 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 8-ին տեղի է ունեցել 2021 թվականին փետրվարի 17-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB10172218) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3-4.5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 9 մլրդ 875 մլն դրամ, որից մրցակցային` 8 մլրդ 895 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 880 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ 500 մլն դրամ:

Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 4 291 890 130 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.2812 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.2813 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև