Բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշը 2013թ.–ի II եռամսյակում 1,62% է կազմել

08.08.2013 16:44
Բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշը 2013թ.–ի II  եռամսյակում 1,62% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշը 2013թ.–ի երկրորդ եռամսյակում 1,62% է կազմել՝ առաջին եռամսյակի նույն ցուցանիշի 1,39%-ի դիմաց:

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` 2013 թվականի հունիսի 30-ի դրությամբ այդ ցուցանիշով առաջատարն է Ինեկոբանկը, որի ROA-ն երկրորդ եռամսյակում 4,22% է կազմել՝ առաջին եռամսյակի 3,18%-ի դիմաց:

Նրան հաջորդում են HSBC բանկ Հայաստանը՝ 3,70% ցուցանիշով՝ 3,61%-ի դիմաց, Արարատբանկը՝ 2,83% ցուցանիշով՝  2,54%-ի դիմաց, Արմսվիսբանկը՝ 2,75% ցուցանիշով՝ 3,63%-ի դիմաց և Պրոմեթեյ բանկը` 2,51% ցուցանիշով՝ 2,17%-ի դիմաց:

Միաժամանակ Հայաստանի բանկային համակարգի կապիտալի շահութաբերության (ROE) մակարդակը երկրորդ եռամսյակում կազմել է 9,91%՝ առաջին եռամսյակի 8,36%-ի դիմաց:

Այս ցուցանիշով երկրորդ եռամսյակում առաջինն է Ինեկոբանկը՝ 24,67% ցուցանիշով առաջին եռամսյակի 19,45% -ի դիմաց, HSBC Բանկ Հայաստանը՝  21,50%-ով՝ 21,33%-ի դիմաց, Արարատբանկը ՝ 18,60%-ով՝ 17,20%-ի դիմաց, Ամերիաբանկը՝ 14,70%-ով՝ 15,07%-ի դիմաց և ՎՏԲ–Հայաստան Բանկը՝  11,61%-ով՝ 9,84%-ի դիմաց:

2013թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ՝  478  մասնաճյուղով ($1–ը`409,49 դրամ):  –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև