Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամի կարճաժամկետ ՊԿՊ–ներ է տեղաբաշխել

12.08.2013 17:01
Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամի կարճաժամկետ ՊԿՊ–ներ է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի Կենտրոնական բանկն օգոստոսի 12–ին  500 մլն դրամի պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են 39 շաբաթ մարման ժամկետով AMGT39125149 թողարկման պարտատոմսեր։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը` 1 մլրդ 327 մլն 400 հազ դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 309 մլն 500 հազար դրամ։

Աճուրդին մասնակցել են 6 գործակալ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.8314 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.8500 տոկոս: ($1 – 407,48 դրամ)։  –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև