ԱԽՏ բորսաներն աճով են բացվել ԱՄՆ ԴՊՀ–ից ստացված տվյալների ակնկալիքով

21.08.2013 10:59
ԱԽՏ բորսաներն աճով են բացվել ԱՄՆ ԴՊՀ–ից ստացված տվյալների ակնկալիքով

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները օգոստոսի 21–ի առուվաճառքները սկսել են ցուցիչների աճով`ԱՄՆ ԴՊՀ բաց շուկաների վերաբերյալ Կոմիտեի նիստի արձանագրությունների հրապարակման ակնկալիքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei 225-ն աճել է 0,39տոկոսով` մինչև 13449,26 կետ: Հարավկորեական KOSPI–ն աճել է 0,22 տոկոսով` մինչև 1892,01 կետ։ Ավստրալիական S&P/ASX 200-ն նույնպես աճով է բացվել` հավաքելով 0,06 տոկոս և կազմել 5081,10 կետ։

Չորեքշաբթի` օգոստոսի 21–ին, ներդրողներն ակնկալում են հուլիսի 30–31–ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ԱՄՆ ԴՊՀ բաց շուկաների վերաբեյալ Կոմիտեի նիստի արձանագրությունների հրապարակումները, որոնք կարող են լույս սփռել կարգավորիչի հետագա գործողությունների վրա։ Բացի այդ, օգոստոսի 22–24–ն ընկած ժամանակահատվածում տեղի կունենա երկրի խոշորագույն բանկիրների և Ջեքսոն Խոուլեի բնագավառի ղեկավարների նիստը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև