ՀՀ առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված օվերդրաֆտների ծավալը երկրորդ եռամսյակում 275,9 մլրդ դրամ է կազմել

22.08.2013 13:14
ՀՀ առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված օվերդրաֆտների ծավալը երկրորդ եռամսյակում 275,9 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված օվերդրաֆտների ծավալը երկրորդ եռամսյակում կազմել է 275,9 մլրդ դրամ`նախորդ եռամսյակի համեմատ ավելանալով 16,1 տոկոսով։ Սրա վկայությունն է «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունը, որը կազմվել է 2013թ.–ի երկրորդ եռամսյակում բանկերի ֆինանսական միջանկյալ հաշվետվությունների հիման վրա։

2013թ.–ի հունիսի վերջի դրությամբ հաճախորդներին օվերդրաֆտների տրամադրման առաջատարն է ՎՏԲ–Հայաստան Բանկը` 115 մլրդ դրամ, ինչը 2,7 տոկոսով շատ է նախորդ եռամսյակի ցուցանիշից։ Հատկանշական է, որ օվերդրաֆտների մասնաբաժինը կազմել է բոլոր վարկերի և Բանկի հաճախորդների այլ փոխառությունների 59,2 տոկոսը։

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունը, օվերդրաֆտի ծավալով առաջատարի թվում են նաև`Յունիբանկը` 40,1 մլրդ դրամ, նախորդ եռամսյակի տվյալները բացակայում են, Արդշինինվեստբանկը` 37,1 մլրդ դրամ (անկումը` 4,2%), Հայբիզնեսբանկը` 26,3 մլրդ դրամ (անկումը` 3,7%) և Արցախբանկը` 19,1 մլրդ դրամ (աճը` 1,7%)։

2013թ.–ի հունիսի 30–ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ` 478 մասնաճյուղով ($1 –ը` 406,27 դրամ)։  -0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև