Դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ

23.08.2013 15:31
Դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Տնտեսական առաջանցիկ ցուցանիշների ցուցիչի հուլիսյան վիճակագրության հրապարակումից հետո համաշխարհային արժույթների մեծ մասի նկատմամբ դոլարի փոխարժեքը հինգշաբթի աճել է, վկայում են առուվաճառքի տվյալները, գրում է banki.ru–ն։

Նստաշրջանի ավարտին եվրոյի փոխարժեքն անփոփոխ է մնացել դոլարի նկատմամբ` մեկ եվրոյի դիմաց կազմելով 1,3356 դոլար։  Ճապոնական արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է` նախորդ առուվաճառքների ավարտին գրանցած 97,7 իենի համեմատ մեկ դոլարի դիմաց կազմելով 98,72 իեն։ ԱՄՆ առևտրային հիմնական գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է` 81,21 կետից հասնելով 81,48 կետի։

Ինչպես տեղեկացրել է Conference Board վերլուծական ընկերությունը, հուլիսին տնտեսական առաջանցիկ ցուցանիշների ինդիկատորն ավելացել է 0,6 տոկոսով` 0,5 տոկոս կանխատեսման դեպքում։

Կոմիտեի հուլիսյան նիստի արդյունքներով մասնակիցները որոշում չեն կայացրել քանակական մեղմացման ծրագրի ծավալները կրճատելու ժամկետների վերաբերյալ։ Միաժամանակ ԴՊՀ ընթացիկ փոխարժեքին կողմ է եղել կոմիտեի 12 անդամներից 11–ը։

«Նիստի արձանագրությունները ցույց են տվել, որ կոմիտեի գրեթե բոլոր անդամները կողմ են խթանման կրճատման վերաբերյալ Բերնանկեի ծրագրին։ Դա աջակցել է դոլարի փոխարժեքին»,– HSBC վերլուծաբան Ռոբերտ Լինչի կարծիքն է մեջբերում Bloomberg գործակալությունը, հաղորդում է «Փրայմը»։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև