ԱՄՆ բորսաներն աճել են Microsoft–ի լուրերի և վիճակագրության ֆոնին

24.08.2013 12:00
 ԱՄՆ բորսաներն աճել են Microsoft–ի լուրերի և վիճակագրության ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչներն ուրբաթ 0.3-0.5 տոկոս են ավելացրել Microsoft–ի ղեկավարի հրաժարականի և ԱՄՆ–ում նոր տների վաճառքների վիճակագրության ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Dow Jones արդյունաբերական ցուցիչն աճել է 0.31 տոկոսով և կազմել է 15010.51 կետ։ Բարձրտեխնոլոգիական NASDAQ–ն ավեկացրել է 0.52 տոկոս և հասել 3657,79 կետի։ S&P 500 լայն շուկայի ցուցիչն աճել է 0.39 տոկոսով` հասնելով 1663.50 կետի։

Ուրբաթ հայտնի է դարձել, որ Microsoft–ի գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը սեփական դիմումի համաձայն կազատվի իր պաշտոնից 12 ամսիների ընթացքում նրանից հետո, երբ ընկերությունը նրան փոխարինող կգտնի։ Ընկերության տնօրենների խորհուրդը հատուկ կոմիտե է նշանակել Ջոն Թոմփսոնի գլխավորությամբ և Բիլ Գեյթսի մասնակցությամբ` Բալմերին փոխարինող փնտրելու համար։

Բնակշուկայի` կանխատեսումներից ավելի վատ տվյալներն ուժեղացրել են ներդրողների այն հույսերը, որ ԴՊՀ–ն առայժմ չի փակի տնտեսության խթանման ծրագիրը։ Ինչպես հայտնել է ԱՄՆ առևտրի նախարարությունը, նոր տների վաճառքները նախորդ ամիս ընկել են 13.4 տոկոսով հունիսի համեմատ` մինչև 394 հազար, մինչդեռ վերլուծաբաններն ակնկալում էին միայն 2 տոկոսի նվազում։

Շուկայի մասնակիցներին ուրախացրել են նաև Եվրոպայի լուրերը` Գերմանիայի տնտեսությունը 2013 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով տարեկան կտրվածքով ավելացել է 0.5 տոկոսով և 0.7 տոկոսով` առաջին եառամսյակի համեմատ, իսկ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը երկրորդ եռամսյակում 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.5 տոկոսով, իսկ 2013 թվականի առաջին եռամսյակի համեմատ` 0.7 տոկոսով։

«Ներդրողները փորձում են հասկանալ, թե որ շուկաները կարձագանքեն դրույքաչափերի ավելացմանը, և ինչ է դա նշանակելու սպառողի ու բիզնես–կլիմայի համար։ Ուշադրության կենտրոնում համաշխարհային կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումն է հանգստյան օրերին Ջեքսոն Հոլում, թեև մենք լուրջ հայտարարությունների չենք սպասում»,– կարծում է The Private Client Reserve of U.S. Bank ավագ ռազմավար Ջիմ Ռասելը (Jim Russell), ում մեբջերում է Bloomberg գործակալությունը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև