ԱԽՏ բորսաներն աճ են գրանցել

03.09.2013 11:02
ԱԽՏ բորսաներն աճ են գրանցել

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ճապոնական իենի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճի, Չինաստանում վերամշակող արդյունաբերության ոլորտում գործարար ակտիվության վիճակագրության դրական տվյալների,, ինչպես նաև ճապոնական ընկերությունների տնտեսական բարձր ցուցանիշների ֆոնին ասիական–խաղաղօվկիանոսյան բորսաներում աճ է գրանցվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225-ը աճել է 1,29 տոկոսով՝ մինչև 13748,68 կետ: Հարավկորեական KOSPI-ն աճել է 0,47 տոկոսով՝ հասնելով 1933,81 կետի: Ավստրալիական S&P/ASX 200-ը աճել է 1,04 տոկոսով՝ հասնելով 5188,28 կետի։

Ֆրանս Պրես գործակալության տվյալով` առավոտյան առուվաճառքում դոլարի փոխարժեքը 99.34 իենից բարձրացել է մինչև 99.57 իեն։

HSBC –ի տվյալով` Չինաստանի արդյունաբերական հատվածի գործարար ակտիվության ցուցիչը, վերջնական տվյալների համաձայն, օգոստոսին հասել է 50.1 կետի` հուլիսի 47.7-ի դիմաց։ Վերլուծաբանները կանխատեսում էին, որ այդ ցուցանիշը 50.2 կետ կկազմի։ 50 կետից բարձր ցուցանիշը տնտեսական ակտիվության ավելացում է նշանակում, իսկ դրանից ցածրը` անկում։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև