ՌԴ ԿԲ–ն չի ողջունում ապահովագրական ընկերությունների պարտադիր բաժնետիրացման գաղափարը

04.10.2013 12:31
ՌԴ ԿԲ–ն չի ողջունում ապահովագրական ընկերությունների պարտադիր բաժնետիրացման գաղափարը

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԿԲ ֆինանսական շուկաների ծառայությունը չի ողջունում ապահովագրական ընկերությունների պարտադիր բաժնետիրացման գաղափարը, ինչպես նաև Ռուսաստանի Բանկում դրանք որպես իրավաբանական անձ գրանցելու և միաժամանակ արտոնագիր տրամադրելու հնարավորությունը, նշվում է ՌԴ ԿԲ–ի  հաղորդագրության մեջ, գրում է РБК–ն։

2012 թ.–ի աշնանից ծառայությունը մշտական վերահսկողության տակ է առել առավել նշանակալի ապահովագրական կազմակերպություններին։ Այժմ այդ կազմակերպությունների ֆինանսական վիճակը կայուն է, նախասնանկացման նշաններ չկան, նշվում է հաղորդագրության մեջ։ Սակայն քննարկվում է խնդիր ունեցող ընկերությունների համար հաշվետվություն տրամադրելու ժամկետների փոփոխման հարցը։ Այժմ վճարունակության վերականգնման հարցի կապակցությամբ վերահսկվում է 6 տարածքային ապահովագրական կազմակերպություն և աշխատակազմի կողմից նշանակված ևս 7 ժամանակավոր կազմակերպություն։

Նաև հիշեցվում է, որ 2014 թ.–ի հունվարի 21–ին ուժի մեջ մտնող ապահովագրական գործի կազմակերպման մասին օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, արտոնագրումն իրականացվելու է ոչ թե ըստ ապահովագրության տեսակի, այլ` ըստ գործունեության տեսակի, այսինքն` ապահովագրության կոնկրետ տեսակի իրականացման համար առանձին արտոնագիր չի պահանջվի։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև