ԱԽՏ բորսաները բացվել են աճով ԱՄՆ–ից սպասվող նորությունների ֆոնին

23.10.2013 12:44
ԱԽՏ բորսաները բացվել են աճով ԱՄՆ–ից սպասվող նորությունների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բորսաները չորեքշաբթի` հոկտեմբերի 23–ի առուվաճառքը բացել են աճով ԱՄՆ–ում տնտեսության խթանման ծրագրի ընթացիկ ծավալների պահպանման սպասման ֆոնի ներքո, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei–ը բարձրացել է 0,42 տոկոսով` հասնելով 14774,97 կետի։ Հարավկորեական KOSPI–ին ավելացել է 0,30 տոկոսով` հասնելով 2062,34 կետի։ S&P/ASX 200 ավստրալական ցուցանիշը բացվել է դրական դինամիկայով` հավաքելով 0,48 տոկոս, այն այժմ կազմում է 5399,00 կետ։

Unibank Inc.–ի BDO շուկաների գծով գլխավոր ռազմավար Ջոնաթն Ռավելսը (Jonathan Ravelas) Bloomberg գործակալությանը հայտնել է, որ այս տարի, ամենայն հավանականությամբ, խթանման կրճատում չի լինի, սակայն ներդրողները պահպանում են զգուշավորությունը տնտեսական վիճակագրության (ԱՄՆ աշխատաշուկայի վերաբերյալ) շեմին` ԱՄՆ տնտեսության վերականգնման տեմպերը գնահատելու համար։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին: KOSPI–ն (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200–ը Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև