Ազգային հիփոթեքային ընկերությունը 1 մլրդ դրամի չափով պարտատոմսեր է տեղաբաշխել NASDAQ OMX Armenia բորսայում

29.10.2013 16:55
Ազգային հիփոթեքային ընկերությունը  1 մլրդ դրամի չափով պարտատոմսեր է տեղաբաշխել  NASDAQ OMX Armenia բորսայում

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ազգային հիփոթեքային ընկերությունը (ԱՀԸ) հոկտեմբերի 24–ին 1 մլրդ դրամի չափով զեղչատոկոսային պարտատոմսեր է տեղաբաշխել NASDAQ OMX Armenia բորսայում, երեքշաբթի հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը։

Ազգային հիփոթեքային ընկերության պարտատոմսերը տեղաբաշխվել են 100%-ով, ընդ որում՝ տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 912,170,187 ՀՀ դրամ, իսկ պահանաջարկը` 1,525,803,967.48 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9,5491%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 9,7485%:

NASDAQ OMX Armenia բորսայում ԱՀԸ պարտատոմսերի յոթերորդ թողարկումն իրականացվել է հոկտեմբերի 4–ին։

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 1 մլրդ դրամի չափով ԱՀԸ զեղչատոկոսային պարտատոմսերի առաջին տեղաբաշխումն իրականացվել է 2011թ.–ի նոյեմբերի 24–ին։ ԱՀԸ պարտատոմսերի առաջին թողարկումը մարվել և շրջանառությունից դուրս է հանվել 2012թ.–ի մայիսի24–ին։

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ–ն վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն է, գրանցվել է և լիցենզավորվել է 2011 թվականին Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից, որն ընկերության միակ հիմնադիրն ու բաժնետերն է։ –0— -


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև