Վերլուծաբաններն ակնկալում են, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում ՌԴ բաժնետոմսերի շուկան կկայունանա

05.11.2013 11:05
Վերլուծաբաններն ակնկալում են, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում ՌԴ բաժնետոմսերի շուկան կկայունանա

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ներդրումային ընկերությունների և բանկերի վերլուծաբաններն այս շաբաթ ակնկալում են, որ ՌԴ բաժնետոմսերի շուկան կկայունանա և ռուբլին կթուլանա դոլարի ու եվրոյի նկատմամբ, վկայում են «Փրայմ» գործակալության անցկացրած հարցման տվյալները։

Վերլուծաբանների ակնկալիքների հիման վրա կազմած կոնսենսուս–կանխատեսման համաձայն, ՄՄԱԲ–ի և ՌՏՍ–ի ցուցիչը մեկ շաբաթվա ընթացքում կնվազի 0.4 դոլարով բարելի դիմաց և կաճի, համապատասխանաբար, 0.2 տոկոսով։ Brent տեսակի նավթի գները կաճեն մեկ բարելի դիմաց մինչև 108 դոլար` ուրբաթ օրվա 106.8 դոլարի դիմաց, իսկ եվրոյի արժեքը դոլարի նկատմամբ կմնա մոտ 1.35 դոլարի մակարդակում։ Ռուբլին դոլարի նկատմամբ կնվազի 4 կոպեկով, իսկ եվրոյի դիմաց` 5 կոպեկով։

Եվրագոտու գնաճը մնում է ԵԿԲ–ի նպատակային մակարդակից ցածր և շարունակում է դանդաղել։ Գնաճի կտրուկ կրճատումը ստիպել է շուկայի մասնակիցներին հավատալ ԵԿԲ–ի տոկոսադրույքների արագ նվազման հնարավորությանը։ ԵԿԲ–ի առաջիկա նիստը կկայանա հինգշաբթի, այն պետք է ինչ–որ պարզություն մտցնի այդ հարցում, նշել է Արիել Չյորնին «Ալյանս Ինվեստիցիի» ընկերությունից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ԴՊՀ–ի նիստի ոչ այդքան լավ արդյունքները նվազման միտում ձևավորելու առիթ են տալիս, հատկապես զարգացող շուկաներում, սակայն ներդրողների լավատեսությունը պահպանվում է ոչ այդքան վատ մակրովիճակագրության ֆոնին, ասում են «ՌԻԱ Ռեյտինգի» փորձագետները։

Երկուշաբթի ակնկալվում է ԱՄՆ գործարանային պատվերների չեզոք վիճակագրություն, երեքշաբթի`ԱՄՆ–ի ISM ցուցիչի բացասական տվյալներ։ Չորեքշաբթի ակնկալվում է ԱՄՆ–ի գերազանցող ինդիկատորների ցուցիչի բացասական վիճակագրություն, հինգշաբթի ԵԿԲ–ն որոշում կընդունի բազային դրույքաչափի վերաբերյալ, իսկ ԱՄՆ–ում կհրապարակվեն ՀՆԱ տվյալները, ակնկալիքները չեզոք են։ Ուրբաթ սպասում ենք ԱՄՆ–ի գործազրկության բացասական վիճակագրության, նշել է Անդրեյ Պալյանովը «Ֆինամ Մենեջմենտ» ՎԿ–ից։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև