Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2013
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Archive for December, 2013

    Զարգացող շուկաները դեռ երկար ժամանակ կլինեն համաշխարհային տնտեսության լոկոմոտիվը. HSBC

    Thursday, December 26th, 2013

    Զարգացող տնտեսություն ունեցող երկրները ողջ աշխարհում չափազանց բարդ տարի ունեցան, սակայն HSBC Holdings Plc–ն չի համարում, որ ժամանակավոր դժվարությունների պատճառով պետք է հրաժարվել այդ երկրներում ակտիվներ ներդնելուց։ Emerging markets–ը դեռ երկար ժամանակ կմնան համաշխարհային տնտեսության շարժիչ ուժը, «Ինտերֆաքսին» ասել էHSBC–ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Աֆրիկայի (Սահարայից դեպի հարավ) տարածաշրջանների գլխավոր տնտեսագետ Մուրատ Ուլգենը, գրում է finmarket.ru–ն։

    Standard & Poor’s–ը փոխել է Ուկրաինայի համար նախատեսված բացասական կանխատեսումը

    Thursday, December 26th, 2013

    Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը փոխել է իր կանխատեսումը Ուկրաինայի էմիտենտի վարկային վարկանիշի վերաբերյալ (ազգային և արտասահմանյան արժույթով)` «բացասականից» դարձնելով «կայուն»։ Միաժամանակ Ուկրաինայի վարկանիշը պահպանվել է B- մակարդակում, հաղորդում է РБК–ն։

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ ընտրեցին ակցիայի հաղթողներին

    Thursday, December 26th, 2013

    Դեկտեմբերի 25-ին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն պարգևատրեց MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացված ակցիայի հաղթողներին:

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 25-ին 404,92 դրամ է կազմել

    Wednesday, December 25th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 25–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 404,92 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 25–ին 405,01 դրամ է կազմել

    Wednesday, December 25th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 25–ի արդյունքներով, դեկտեմբերի 24–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,27 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405,01 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի արտաքին պետական պարտքն առաջին կիսամյակում կազմել է ՀՆԱ–ի 29,7%–ը. ԵԶԲ

    Wednesday, December 25th, 2013

    Հայաստանի արտաքին պետական պարտքը 2013թ.–ի առաջին կիսամյակում կազմել է ՀՆԱ–ի 29,7 տոկոսը, այն ժամանակ, երբ համախառն արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ–ի 77,3 տոկոսը։ Այդ մասին վկայում են ԵԶԲ–ի վերլուծական վարչության հրապարակած դեկտեմբերյան «ԱՊՀ մակրոդիտարկման» տվյալները։

    Forbes–ը նշել է ամենահաջողակ միլիարդատերերին

    Wednesday, December 25th, 2013

    Խաղատների սեփականատեր Շելդոն Ադելսոնը 2013 թվականի ամենահաջողակ միլիարդատերն է` նրա կարողությունը վերջին 12 ամիսներին աճել է 15 մլրդ–ով մինչև 37 մլրդ դոլար։ Այս մասին ասվում է Forbes վարկանիշում, որտեղ ներկայացված են բացարձակ արտահայտությամբ ամենից շատ վաստակած գործարարները։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 24-ին 404,98 դրամ է կազմել

    Tuesday, December 24th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 24–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 404,98 դրամ է կազմել:

    ՀՀ ԿԲ–ն 0,25 տ.կ. նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով 7,75 տոկոս

    Tuesday, December 24th, 2013

    ՀՀ ԿԲ խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել 0,25 տոկոսային կետով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7,75 տոկոսի մակարդակում, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 24–ին 405,28 դրամ է կազմել

    Tuesday, December 24th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 24-ի արդյունքներով, դեկտեմբերի 23–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,34 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405,28 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։