Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը երկրորդ անգամ անցել է ISO 9001:2008 ստանդարտների հավաստագրում

06.02.2014 10:25
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը երկրորդ անգամ անցել է ISO 9001:2008 ստանդարտների հավաստագրում

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը երկրորդ անգամ անցել է ISO 9001:2008 ստանդարտների հավաստագրում, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, AB Certification ֆրանսիական աուդիտորական ընկերությունը կրկին անգամ հաստատել է, որ Առէկսիմբանկի Որակի կառավարման համակարգը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Հավաստագիրը գործում է մինչև 2016 թվականի դեկտեմբերը:

Առէկսիմբանկը մեծ ուշադրություն է դարձնում ISO ստանդարտներին համապատասխան կառավարման որակի միասնականացման խնդիրներին: ISO ստանդարտները` այս կամ այն ոլորտում որակի հատկանիշներ են, որոնք շնորհվում են ըստ գործունեության տարբեր ուղղությունների և հանդիսանում բիզնեսի կայունության ու անվտանգության կարևորագույն պայմանը:

ISO ստանդարտները թույլ են տալիս կառուցել արդյունավետ կառավարման համակարգ, էապես ամրապնդում են դիրքերը Հայաստանի բանկային համակարգում` այդպիսով նպաստելով Բանկի նկատմամբ հաճախորդների և գործընկերների հավատարմության բարձրացմանը: Հիշեցնենք, որ 2010թ. Բանկն հաջողությամբ անցավ ISO 9001:2008 միջազգային ստանդարտների հավաստագրում, իսկ 2012թ. ստացավ «որակի նշան» տեղեկատվական անվտանգության կառավարման ոլորտում:

«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնվել է 1998 թվականին ձեռնարկատիրության ու Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման համար։ 2007 թվականին Բանկը «Գազպրոմբանկ» ԲԲԸ խոշորագույն ռուսական բանկի դուստր կառույց է։ Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001: 2008 միջազգային պահանջների համապատասխանության հավաստագրումը։ Բանկն ունի 16 մասնաճյուղ, այդ թվում` ինը` Հայաստանի մարզերում և յոթը` Երևանում։  –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25