Հայաստանում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները 2013 թ. աճել են 25,4%` կազմելով 741,7 մլրդ դրամ

14.02.2014 11:32
Հայաստանում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները 2013 թ. աճել են 25,4%` կազմելով 741,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2013թ. ֆիզիկական անձանց  ժամկետային ավանդների ծավալը կազմել է 741,7 մլրդ դրամ` մեկ տարվա ընթացքում աճելով 25,4%, ասվում է 2013 թվականի չորրորդ եռամսյակի բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվության մեջ։

Իրավաբանական անձանց ժամկետային ավանդները 2013 թվականին կազմել են 257.4 մլրդ դրամ` մեկ տարվա ընթացքում ավելանալով 38.5 տոկոսով։

Միաժամանակ, նախորդ տարվա ցպահանջ պարտավորություններն աճել են 46.8 տոկոսով` կազմելով 522.1 մլրդ դրամ։

Կենտրոնական բանկի տվյալների համաձայն` բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները կազմել են 765.9 մլրդ դրամ (աճը` 2,2%), կառավարության նկատմամբ պարտավորությունները` 59.4 մլրդ դրամ (անկումը` 12.5%), վճարումների համար նախատեսված տոկոսները` մոտ 25 մլրդ դրամ աճը` 10.1%) և այլ պարտավորություններ` 115.9 մլրդ դրամ (աճը` 11.3%)։

2013 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ հանրապետության առևտրային բանկի համախառն պարտավորությունները կազմել են 2 487.7 մլրդ դրամ` տարվա ընթացքում ավելանալով 19.7 տոկոսով։
Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ 485 մասնաճյուղերով ($1 – 412,30 դրամ)։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև