Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2014թ.–ի հունվարին 5.55% է կազմել

12.03.2014 14:45
Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2014թ.–ի հունվարին 5.55% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի` չաշխատող և բանկերից դուրս գրված ռեզիդենտ ակտիվների մասնաբաժինը 2014 թվականի հունվարին կազմել է 5.55 տոկոս, ինչը 1.54 տ.կ.–ով ավելի է 2013 թվականի դեկտեմբերից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

ԿԲ տվյալներով` Հայաստանի ռեզիդենտների չաշխատող և բանկերից դուրս գրված ակտիվների բաժնեմասը կազմել է 5.46 տոկոս։

Միաժամանակ չաշխատող ակտիվների առավելագույն մասնաբաժինը դեկտեմբերին բաժին է ընկել սպառողական վարկերին`1,35% (բաժնեմասը 2013-ի դեկտեմբերին` 1,08%) և առևտրին` մոտ 0.98%, (բաժնեմասը դեկտեմբերին` 0.68%)։

Միաժամանակ չաշխատող ակտիվների մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 0.87 տոկոս, շինարարությունում` 0.57 տոկոս, հիփոթեքային վարկավորման ոլորտում` 0.40 տոկոս, այլ ոլորտներում` 0,29 տոկոս։

Ֆինանսական ոլորտում չաշխատող ակտիվները բացակայում են։

Առևտրային բանկերի ակտիվների համախառն ծավալը 2013 թվականի դեկտեմբերի 31–ին կազմել է մոտ 2 943,7 մլրդ դրամ։

2014 թվականի հունվարի 31–ի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ։($1 – 414.90 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև