ԱՄՀ` 2015 ֆինանսական տարվա վարչական բյուջեն կկազմի 1.027 մլրդ դոլար

07.05.2014 11:06
ԱՄՀ` 2015 ֆինանսական տարվա վարչական բյուջեն կկազմի 1.027 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամի վարչական բյուջեն 2015 ֆինանսական տարվա համար, որի սկիզբն ԱՄՀ–ում համարվում է մայիսի 1–ը, կկազմի 1.027 մլրդ դոլար։ Այդ գումարն ԱՄՀ տնօրենների խորհուրդն իր նիստում հաստատել է դեռևս ապրիլի 28–ին, սակայն  մամուլի ծառայությունն այդ մասին հայտնել է միայն երեքշաբթի երեկոյան, հաղորդում է Փրայմը։

Առանձին հաստատվել է ԱՄՀ օբյեկտներում և ենթակառուցվածքում կապիտալ ներդրումների բյուջեն` ֆինանսական նոր տարում այդ նպատակների համար հատկացվում է 51.8 մլն դոլար։

Մամուլի հաղորդագրության հեղինակներն ընդգծում են, որ գնաճը հաշվի առնելով` Հիմնադրամի վարչական բյուջեն արդեն երեք տարի անընդմեջ չի աճում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև