Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 30–ին նվազել է 0,06 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 413,31 դրամ

30.05.2014 18:32
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 30–ին նվազել է 0,06 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 413,31 դրամ

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 30–ին իրականացրած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, մայիսի 29–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,06 կետով և 1 դոլարի դիմաց կազմել է 413,31 դրամ։

«ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 8,15 մլն դոլարի (մոտ 3,4 մլրդ դրամ) 55 գործարք։ NASDAQ OMX  Արմենիայում մայիսի 30–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Մայիսի 30–ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներն են` $1 – 413,27 դրամ, €1 – 562,54 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև