Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ ավելի քան 84,9 մլն դոլար են գնել

29.07.2014 11:42
Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ ավելի քան 84,9 մլն դոլար են գնել

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 21-ից 29-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել շուրջ 84,9 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 406,06 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 5,4 մլն եվրո և շուրջ 946,3 մլն ռուբլի՝ 1 եվրոյի դիմաց 547,37 դրամ, ռուբլու դիմաց՝ 11,51 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է ավելի քան 94,9 մլն դոլար, ավելի քան 16,2 մլն եվրո և 108,3 մլն ռուբլի՝  1 դոլարի դիմաց 407,14 դրամ, 1 եվրոյի դիմաց 550,51 դրամ և 1 ռուբլու դիմաց 11,7 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, հուլիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 37 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41,5 մլն դոլար ($1–ը` 406,52 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև