Արգենտինան կառաջարկի վարկատուներին վճարումներ կատարել ԿԲ-ի միջոցով

20.08.2014 13:45
Արգենտինան կառաջարկի վարկատուներին վճարումներ կատարել ԿԲ-ի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Արգենտինան կառաջարկի վարկատուներին ազգային պարտքի վերակազմավորված պարտատոմսերով վճարումները կատարել Կենտրոնական բանկի միջոցով, որտեղ այդ նպատակով հատուկ հաշիվ կբացվի: Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները՝ համապատասխան օրինագիծը ներկայացնելով խորհրդարանի քննարկմանը, հաղորդում է Փրայմը:

Նրա խոսքով՝ «Կենտրոնական բանկը երաշխավորում է պարտքի սպասարկման վճարները՝ 2005 և 2010թթ.-ի համաձայնագրերին համապատասխան»: Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներն ընդգծել է, որ փոխանցված միջոցները «ոչ ոք չի կարող ձեռք տալ, քանի որ դրանք պատկանում են մեր վարկատուներին»: Միաժամանակ օրինագիծը «ներառում է դեֆոլտային պարտատոմսերի բոլոր մնացած սեփականատերերին», որոնք կընդունեն նմանատիպ պայմանները:

2005 և 2010թթ.-ին Արգենտինան վերակազմավորեց 100 մլրդ դոլարի իր պետական պարտքի 93 տոկոսը: Դեֆոլտային պարտատոմսերի սեփականատերերին առաջարկվեց փոխանակել նոր արժեթղթերը մոտ 70 տոկոս զեղչով սկզբնական արժեքից: Սակայն պարտքային արժեթղթերի մնացած 7 տոկոսի սեփականատերերը, որոնք հիմնականում ներկայացնում էին սպեկուլյատիվ ներդրումային հիմնադրամները, չհամաձայնվեցին և պարտքի 100 տոկոսանոց մարում են պահանջում:-0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև