ՌԴ ԿԲ. Գնաճին լրացուցիչ ազդակ է հաղորդում ապրանքների գների աճը

14.11.2013 14:21
ՌԴ ԿԲ. Գնաճին լրացուցիչ ազդակ է հաղորդում ապրանքների գների աճը

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Գնաճի կողմից նպատակային միջակայքի (5-6%) գերազանցման ռիսկերը Ռուսաստանում 2013 թվականին ուժեղացել են, լրագրողներին է հայտնել Ռուսաստանի բանկի առաջին փոխնախագահ Քսենիա Յուդաևան: Նա միաժամանակ նպատակային միջակայքի վերին շեմի էական գերազանցում չի ակնկալում: Նրա գնահատականներով, այն կկազմի ավելի պակաս, քան 0.5 տոկոսային կետը:

«Դա (գնաճի անցումը նպատակային միջակայքից` РБК) կապված է, նախևառաջ, պարենային գների դինամիկայի հետ: Մենք ուսումնասիրում ենք, թե ինչի հետ է կապված այդ դինամիկան: Դրանք կարող են լինել եղանակային պայմանները պտուղ-բանջարեղենային արտադրանքի նկատմամբ: Կա վարկած, որ դա սեզոնային գործոն է և հետագայում կկարգավորվի: Կա տարբերակ, որ կաթնամթերքի գների դինամիկան կապված է համաշխարհային դինամիկայի հետ»,- ասել է Յուդաևան, հաղորդում է РБК-ն:

Ռուսաստանի բանկի առաջին փոխնախագահը նշել է, որ այդ գործոնները միանգամյա բնույթ են կրում և կարող են ազդել, որ գնաճն ընթացիկ տարում դուրս գա նպատակային միջակայքի սահմաններից: Սակայ ն ԿԲ գնահատականով` նշված գործոնները դեռ չեն ազդի գնաճի` 2014 թվականի նպատակային կողմնորոշիչի վրա (5%)

Ավելի վաղ այսօր ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել էր, որ 2013 թվականի արդյունքներով ՏԶՆ-ն կանխատեսում է 6-6.1-տոկոսանոց մակարդակի գնաճ:

2013 թվականի նոյեմբերին, Տնտեսական զարգացման նախարարության գնահատականով, նոյեմբերի սպառողական գների տարեկան աճը, գերատեսչության կանխատեսմամբ, կկազմի 6.2-6.3 տոկոս: Տարեկան կտրվածքով գնաճն այս տարվա հոկտեմբերին կազմել է 6.3 տոկոս:

Հիշեցնենք, որ 2013 թվականի առաջին ինն ամիսների արդյունքներով Ռուսաստանը Բելառուսից հետո Եվրոպայում գնաճի մակարդակով երկրորդ տեղում է: Այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում Ռուսաստանում գնաճը կազմել է 4.7 տոկոս, Բելառուսում` 10 տոկոս: Երրորդ տեղում է Մալթան (3,7%), չորրորդում` Էստոնիան,  (2,9%), հինգերորդում` Նիդեռլանդները (2,2%): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև