ՎՏԲ ղեկավար Անդրեյ Կոստինն ընդգրկվել է Ռուսաստանի ամենաթանկ թոփ–մենեջերների եռյակում

21.11.2013 15:18
ՎՏԲ ղեկավար Անդրեյ Կոստինն ընդգրկվել է Ռուսաստանի ամենաթանկ թոփ–մենեջերների եռյակում

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ ղեկավար Անդրեյ Կոստինը զբաղեցրել է 2–րդ տեղը Forbes–ի կազմած ռուսական ընկերությունների 25 ամենաբարձր վարձատրվող ղեկավարների վարկանիշում։ Նախորդ տարի նա վաստակել է 35 մլն դոլար, հաղորդում է Банки.ру–ն։

Վարկանիշը գլխավորել է «Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինը։ Forbes–ի գնահատականով` նախկին փոխվարչապետն աշխատանքի լիարժեք տարվա ընթացքում բիզնեսում 50 մլն դոլարի եկամուտ է ստացել։ Երրորդ տեղում է «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլերը, ով նախորդ տարի վաստակել է 25 մլն դոլար։

Առաջատարների հնգյակում ընդգրկվել են նաև Գազպրոմբանկի վարչության ղեկավար Անդրեյ Ակիմովը, Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը (15 մլն դոլար)։ 6–րդ տեղում է Մոսկվայի բանկի վարչության նախագահ Միխայիլ Կուզովլյովը (նրա եկամուտը ևս կազմում է 15 մլն դոլար) և 10–րդ տեղում է ՎՏԲ24–ի նախագահ Միխայիլ Զադորնովը (12 մլն դոլար)։

Ռուսաստանի ընկերությունների 25 ամենաթանկ ղեկավարների համախառն եկամուտը կազմել է 325 մլն դոլար` անցյալ տարվա համեմատ ավելանալով մեկ երրորդով։ Վարկանիշի մասնակիցները միջինը վաստակել են 13 մլն դոլար։ Վարկանիշը կազմվել է երկրորդ անգամ, այժմ, նախորդ տարվա պես, վարկանիշի առաջին հորիզոնականները զբաղեցնում են պետական հատվածի թոփ–մենեջերները։ Նրանք ավելի շատ են վաստակում, քան մասնավոր բիզնեսում գործող նրանց գործընկերները, և տարբերությունը շարունակում է աճել։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև