Մետաղների շուկա. ներդրողները հիասթափված են ԱՄՆ–ում բանակցությունների անմխիթար արդյունքներից

24.12.2012 12:54
Մետաղների շուկա. ներդրողները հիասթափված են ԱՄՆ–ում բանակցությունների անմխիթար արդյունքներից

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթը չարդարացրեց շուկայի մասնակիցների սպասումները, ինչի հետևանքով թանկարժեք ակտիվների գնանշումները, այդ թվում` ոսկու, լուրջ կորուստներ կրեցին զգույշ առքուվաճառքի պայմաններում` ԱՄՆ–ի «բյուջետային ճեղքվածքի» առումով պահպանվող մտավախությունների ֆոնին։ Այդ պատճառով դեղին մետաղի գինը նվազեց` դառնալով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1635,17 ԱՄՆ դոլար, որն ավելի քան չորս ամսվա համեմատ ռեկորդային ցածր է։

Ոսկու գնանշումները զգալի կորուստներ կրեցին երեքշաբթի և հինգշաբթի այն պատճառով, որ ԱՄՆ–ի բյուջեի բանակցությունների նկատմամբ սզբնական լավատեսությունն աստիճանաբար զրոյի հավասարվեց, և շաբաթվա վերջին, Ներկայացուցիչների պալատը որոշում կայացրեց ընդմիջում անել մինչև Ծննդյան տոները։ Սպասվածից ավելի բարենպաստ հրապարակված ԱՄՆ–ի ՀՆԱ–ի հաշվետվությունը նույնպես լավատեսություն ավելացրեց` ներդրողներին դրդելով  կանխիկացնել իրենց միջոցները` նախապատվությունը տալով ամերիկյան արժույթին։ Իրոք, վերջնական գնահատականների համաձայն, երրորդ եռամսյակում ցուցանիշն աճեց տարեկան 3,1 տոկոսով` նոյեմբերին ներկայացված նախորդ գնահատականի դիմաց, որի համաձայն, ՀՆԱ–ի աճը կազմեց 2,7 տոկոս։

Այդուհանդերձ, շաբաթվա վերջին ոսկին կայունացավ` նախորդ նստաշրջանի ժամանակ տեղի ունեցած ճնշմանը զուգընթաց։ Արդյունքում` նախորդ շաբաթ ոսկու արժեքը նվազեց 2,38 տոկոսով` մեկ տրոյական ունցիայի դիմաց դառնալով 1654,86 ԱՄՆ դոլար։
Քանի որ առաջիկա շաբաթ Ծննդյան տոներն են, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ այն նախատոնական կլինի, և մետաղի շուկայի մասնակիցների մեծամասնությունը հանգստանալու են, ոսկու արժեքի կտրուկ փոփոխություններ մենք չենք ակնկալում։ Սակայն թանկարժեք մետաղի գնանշումների վրա էական ազդեցություն կարող են ունենալ ԱՄՆ–ի, այսպես կոչված, «բյուջետային ճեղքվածքը» կանխելու վերաբերյալ հանրապետական և ժողովրդավարական կուսակցությունների միջև բանակցությունների ընթացքի վերաբերյալ նորությունները, ինչի հետ կապված`   առքուվաճառքները կարող են բնորոշվել ցածր լիկվիդայնության պայմաններում բորձր տատանումով։

Առաջիկա շաբաթվա ընթացքում մետաղների շուկայի մասնակիցների տրամադրության և ոսկու արժեքի վրա նաև կարող են ազդել ԱՄՆ–ից ստացվելիք ած  տնտեսական նորությունները։ Ամերիկյան նորությունների շրջանում շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն սպառողական վստահության ինդիկատորի և դեկտեմբերին Chicago PMI գործնական ակտիվության ցուցիչի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև նախորդ շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստների ստացման առաջնային հայտերի քանակի մասին  թվերը։ Սպասումների համաձայն` օվիկանոսի մյուս կողմից աշխատանքի շուկայի տվյալները հավանաբար կվկայեն իրավիճակի մի փոքր վատացման մասին, ինչի հետ կապված` ոսկու գնանշումները կարող են փոքր–ինչ բարձրանալ։

Հաջորդ շաբաթ առքուվաճառքի ընթացքում մետաղները նաև կարող են ճշգրտման  բարձրացման ենթարկվել` հաշվի առնելով ցածր գնային մակարդակներում զգույշ գնումները։ Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու արժեքի փոփոխման ենթադրելի միջակայք կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1628,0 – 1675,0 ԱՄՆ դոլարը։

Ընթացիկ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի գինը նվազեց 3,14 տոկոսով` դառնալով մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,5650  ԱՄՆ դոլար։ Այս շաբաթ գները հիմնականում նվազել են` հաշվի առնելով ԱՄՆ–ի, այսպես կոչված, «բյուջետային ճեղքվածքի» առումով մտավախությունների սրացման, ինչպես նաև տարեվերջի նախաշեմին դիրքերի ֆիքսման ֆոնին։ Սպասվածից ավելի դրական հրապարակված ԱՄՆ–ի ՀՆԱ–ի տվյալները նույնպես արդյունաբերական մետաղների շուկայի մասնակիցների բավականին թույլ արձագանքն առաջացրեցին, քանի որ այն փաստը, որ մենք մոտենում ենք տարեվերջին, չափավորել է ներդրողների ակտիվությունը` նրանց դրդելլով մնալ խոշոր գործարքներից։

Լոնդոնի մետաղների բորսայում (ԼՄԲ) տվյալ ակտիվի նվազող  բորսային պաշարն ընթացիկ շաբաթ նույնպես խոչընդոտել  է կարմիր մետաղի գնանշումների աճին:

Նախորդ շաբաթ գրանցված գների կտրուկ նվազումը կարող է գնորդներին ավելի ցածր գնային մակարդակների ներգրավել, ինչը կնպաստի առաջիկա շաբաթվա ընթացքում մետաղի գնանշումների վերականգնմանը։ Սակայն կարմիր մետաղի գնանշումները խոցելի կմնան` հաշվի առնելով ԱՄՆ–ի իրավիճակի վերաբերյալ պահպանվող անորոշությունը։ Այն դեպքում, եթե Ամերիկայում իրավիճակը  վատանա, կարմիր մետաղի գնանշումները կշարունակեն նվազել։

Պղնձի գինը նույնպես կորոշվի ԱՄՆ–ից ստացված մակրոտնտեսական վիճակագրությամբ։ Ակնկալվում է, որ տվյալ վիճակագրությունը դրական կգտնվի։ Եթե այդ կանխատեսումներն արդարացվեն, և բնակշուկայի և ԱՄՆ–ի գործնական ակտիվության ցուցիչի տվյալները կանխատեսումներից ավելի լավը գտնվեն, գունավոր մետաղները, այդ թվում պղինձը, կարող են նաև բարձրանալ։ Սակայն եթե տվյալները, չնայած կանխատեսումներին, բացասական գտնվեն, դա կարող է նվազեցնել ռիսկի դիմելու` ներդրողների հակվածությունը` այդպիսով ճնշում գործադրելով պղնձի գնանշումների վրա։ Առաջիկա շաբաթվա ընթացքում ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքի տատանման ենթադրելի միջակայքն է մեկ ֆունտ պղնձի դիմաց  3,50 – 3,63 ԱՄՆ դոլար:--0—

Միքայել Վերդյան, FOREX CLUB վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև