Աշխատաշուկայի դրական վիճակագրական տվյալների ֆոնին ԱՄՆ բորսաներն աճ են ցուցադրել

12.04.2013 11:50
Աշխատաշուկայի դրական վիճակագրական տվյալների ֆոնին ԱՄՆ բորսաներն աճ են ցուցադրել

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ աշխատաշուկայի վիճակագրական բարձր տվյալների հրապարակումից հետո ամերիկյան ֆոնդային ցուցիչները հինգշաբթի շարունակել են աճել։ Հարկ է նշել, որ դրանք նախօրեին ռեկորդային մակարդակների էին հասել, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Dow Jones արդյունաբերական ինդեքսն ավելացել է 0,42 տոկոսով և կազմել 14865,14 կետ: NASDAQ բարձր տեխնոլոգիական ցուցիչն ավելացել է 0,09 տոկոսով՝ հասնելով 3300,16 կետի: S&P 500 լայն շուկայի ինդեսքն ավելացել է 0,36 տոկոսով՝ մինչև 1593,37 կետ:

Ինչպես հայտնել է ԱՄՆ աշխատաշուկայի նախարարությունը, երկրում ապրիլի 6–ին ավարտված շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստի առաջնային հայտերի թիվը կրճատվել է 42 հազարով և կազմել է 346 հազար։ Տվյալները ավելի դրական են եղել, քան կանխատեսում էին փորձագետները։ Նրանք կարծում էին, որ դիտարկվող ժամանակահատվածի ցուցանիշը նախորդ չվերանայված ցուցանիշից կրճատվել է 25 հազարով։

«Այդ տվյալները հատկապես ողջունելի են զբաղվածության` նախորդ շաբաթ հրտապարակված վիճակագրությունից հետո, և դրանք միայն ուժեղացնում են բաժնետոմսերի առկա հսկայական պահանջարկը»,– Ռոյթերս գործակալությանն է հայտնել BNY Mellon Wealth Management–ի ներդրումների գծով գլխավոր մասնագետ Լեո Գրոխովսկին (Leo Grohowski)։

ԱՄՆ–ում մարտին ներկրման գներն ամսական կտրվածքով նվազել են 0.5 տոկոսով և 2.7 տոկոսով` տարեկան կտրվածքով, ընդ որում` վերլուծաբանները կանխատեսում էին գների, համապատասխանաբար, 0.5–տոկոսանոց և 2–տոկսանոց անկում։ -0-Ն.Ա.

NASDAQ–ի ցուցիչի սահմանափակումը պայմանավորված էր IDC ընկերության հաղորագրություններով, որոնց համաձայն` ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում անհատական համակարգիչների վաճառքը նվազել է 14 տոկոսով, ինչը 1994 թվականից ի վեր գանցված ամենացածր ցուցանիշն է։ Ինչպես նշում է ընկերությունը, օգտատերերը այժմ նախընտրում են պլանշետներն ու սմարթֆոնները։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև